պետական շահերի հայց հարուցելու իրավասության շրջանակներում լայնածավալ
ուսումնասիրություններ է նախաձեռնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, որի առաջին
փուլում ուսումնասիրության առարկա է դարձվել ՊՈԱԿ-ի հիմնական միջոցների
շարժի, նյութական ձեռքբերումների ոլորտը:
Այս շրջանակում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տրամադրած փաստաթղթերի
ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2018թ. հունվարի 23-ին
կնքված նվիրաբերության պայմանագրով ՀՀ բնապահպանության նախարության և
«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի իրականացման
գրասենյակի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հատկացվել է մինչև 106.192.800
դրամ: Գումարը տրամադրվել է Սյունիքի մարզի 4 գյուղական բնակավայրերին
մինչև 2300խմ. վառելափայտով ապահովելու նպատակով տրակտորի, սղոցարանի,
վառելափայտ ճղելու սարքավորման, փայտածուխի արտադրամասի, չորանոցի, «ՈՒԱԶ
ՊԱՏՐԻՈՏ», «ՈՒԱԶ ՊԱՏՐԻՈՏ ՊԻԿ-ԱՊ» և «ՈՒԱԶ ՀԱՆՏԵՌ» ավտոմեքենաների
ձեռքբերման և դրանք անմիջապես Կապանի անտառտնտեսության մասնաճյուղին
հանձնելու համար:
Պարզվել է, սակայն, որ ՊՈԱԿ-ի առաջարկով վերոհիշյալ պայմանագիրն անհիմն
փոփոխվել է, և տրակտորի, փայտածուխի արտադրամասի և «ՈՒԱԶ ՊԱՏՐԻՈՏ»
ավտոմեքենայի փոխարեն 2018թ. սեպտեմբերի 27-ին կնքված պայմանագրով
25.700.000 ՀՀ դրամով ձեռք է բերվել «ՏՈՅՈՏԱ ԷԼ ՍԻ Պրադո 4,0լ Բիզնես + /6
ՋԻ/» ավտոմեքենա, որը երկու ամիս անց 5 տարի ժամկետով հանձնվել է ՀՀ
անտառային կոմիտեի ղեկավարի պաշտոնակատարի անհատույց օգտագործմանը:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական
լիազորությունների չարաշահման, պաշտոնեական անփութության
հանցագործությունների հատկանիշներ պարունակող առերևույթ տվյալներ և
անհրաժեշտ է հանգամանքների լիարժեք պարզման նպատակով իրականացնել լրիվ,
օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն՝ հիշյալ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր
դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի
կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի
1-ին և 315-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով:
Կարդացեք նաև
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով:
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին