Ռուսաստան մատակարարվող վրացական գինիների որակի ստուգումը ցույց է տվել, որ այն վատթարացել է: Նման հայտարարություն հայտնվել է «Ռոսպոտրեբնադզորի» կայքում հունիսի 24-ին:
Ըստ գերատեսչության՝ 2014-2018թթ. պահանջներին չհամապատասխանող արտադրանքի ծավալն ավելացել է 2.9 անգամ: Անցյալ տարի դա կազմում էր 203 000 լիտր: Խոսքը 8 անուն ընկերությունների արտադրանքի մասին է, որոնց ներկրումը Ռուսաստան արգելվել է:
Այժմ «Ռոսպոտրեբնադզորն» ուժեղացրել է վերահսկողությունը վրացական գինիների որակի և անվտանգության վերաբերյալ, ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, հայտարարությունը հնչել է ռուս-վրացական հարաբերությունների սրացման ֆոնին, երբ Թբիլիսիում տեղի ունեցած հակառուսական բողոքի ցույցից հետո Ռուսաստանի իշխանությունները որոշեցին դադարեցնել ուղիղ ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ