Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարկային բարեփոխումները տարեկան 1,5%-ով կավելացնեն օտարերկրյա ներդրումները». Արման Պողոսյան

Հունիս 24,2019 18:14

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը նպաստելու է, որպեսզի օտարերկրյա ներդրումները ՀՀ-ում տարեկան 1,5 տոկոսով ավելի լինեն: Այս մասին այսօր ԱԺ-ում Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցման քննարկումների ժամանակ հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: «Դա պայմանավորված է շահութահարկի դրույքաչափի նվազեցման հետ, աշխատուժի բեռի նվազեցման եւ այլնի հետ»,-նշեց նա: Փոխնախարարի խոսքով՝ այս օրինագծերի փաթեթի ընդունմամբ լուրջ հայտ ենք ներկայացնում՝ էականորեն բարելավելու ՀՀ ներդրումային գրավչությունը. «Ի դեպ, առաջիկայում կհրապարակվի Համաշխարհային բանկի հերթական զեկույցը՝ գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի արդյունքների վերաբերյալ, եւ մենք ակնկալում ենք, որ էական առաջընթաց ենք ունենալու «հարկերի վճարում» ցուցիչով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930