Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարկ վճարողների համար վերանայումներ ենք արել». Ֆինանսների փոխնախարար

Հունիս 24,2019 18:05

Որոշակի վերանայումների արդյունքում կառավարության հեղինակած օրինագծերի փաթեթով ամրագրվել է, որ եթե հարկ վճարողը վիճարկում է հարկային մարմնի որոշումը, ապա հնարավորություն է ստանում գործել շրջանառության հարկի համակարգում՝ իրեն հատկացված երկամսյա ժամանակահատվածում համապատասխան հայց ներկայացնելով դատարան: Այս մասին այսօր ԱԺ-ում Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցման քննարկումների ժամանակ հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Նրա խոսքով՝ եթե դատարանը բավարարում է հարկ վճարողի հայցը եւ այդ կերպ հաստատում, որ հարկային մարմինը ոչ իրավաչափ որոշում է կայացրել, հարկ վճարողը պահպանում է իր կարգավիճակը՝ որպես շրջանառության հարկ վճարող եւ շարունակում է գործել որպես այդպիսին. «Իսկ եթե ոչ, հարկ վճարողն ընթացիկ տարվա հունվարի մեկից կհամարվի ավելացված արժեքի հարկ վճարող՝ վճարելով նաեւ այդ ընթացքում հարկերը չվճարելու համար սահմանված տույժերը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930