Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սուտ է». Յոլյանը պնդում է, որ էլ բիզնես չունի, իր բիզնեսները մրցակցությանը չեն դիմացել ու փակվել են

Հունիս 24,2019 17:23

«Էթիկայից ելնելով՝ այդ ելույթին մանրամասն չեմ անդրադառնա, միայն նշեմ, որ այն պարունակում էր խեղաթյուրված փաստեր, որոնց միջոցով փորձ կատարվեց ստվեր նետել Հաշվեքննիչ պալատի եւ իմ համբավի վրա»,-ԱԺ ամբիոնից այսօր անդրադառնալով ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ իր հասցեին ուղղված մեղադրանքներին, ասաց ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը: «Պատճառը ո՞՞ն է, ո՞ւմ պատվերով, այս պահին կդժվարանամ ասել»,-նշեց Յոլյանը:

Նրա բնորոշմամբ՝ այդ ելույթում ստեր կային. «Զրպարտության լուրջ էլեմենտներ տեսա»: Լեւոն Յոլյանի պնդմամբ՝ 2014թ.-ից ինքը եւ իր հետ փոխկապակցված անձինք բիզնեսով չեն զբաղվում, ինչպես Բաբաջանյանն էր հայտարարել. «Այն երկու կազմակերպությունները, որոնց մի մասը պատկանում էին ինձ եւ ընտանիքիս, չդիմացան մրցակցային պայմաններին, եւ 4-5 տարի է՝ չեն գործում»:

Ինչ վերաբերում է Արման Բաբաջանյանի պնդմանը, թե Էներգետիկայի նախարար եղած ժամանակ Լեւոն Յոլյանը «ԲԷՑ»-ում «թալան» է արել, Յոլյանը պատասխանեց. «Պարոն Սանասարյանի հետ պայմանավորվել էինք, որ ՊՎԾ-ն դիտարկելու է ԲԷՑ-ի՝ մինչեւ 2017թ.-ի գործունեությունը…Դա զրպարտություն էր՝ ելնելով քաղաքական կամ այլ նպատակներից: Իմ կենսագրությունը հրապարակային է»:

Արման Բաբաջանյանը նաեւ ասել էր, որ Յոլյանի կնոջ անունով գրանցված ընկերությունը տարիներ առաջ Գեղարքունիքում պատրաստվում էր ոսկու արդյունահանում սկսել: Յոլյանը տեղեկացրեց, որ իր բարեկամն ունեցել է ուսումնասիրություն կատարելու իրավունք. «Իրավունքը ունեցվածք չէ, այլ պարտավորություն՝ ներդրում անելու եւ ընդերքի վիճակն ուսումնասիրելու, այն պետությանը ներկայացնելու: Դրական արդյունքի դեպքում միայն հնարավոր է շահագործման իրավունք ստանալ, եւ այլ կազմակերպություններ եւս կարող են ստանալ: Ես եւ մտերիմներս շահագործման իրավունք չենք ունեցել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930