Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է դիվանագիտորեն մոտենա և չխառնվի Վրաստանի ներքին գործերին. վրացագետ. «Ա1+»

Հունիս 24,2019 17:14

Ջոնի Մելիքյանը համոզված է, որ Վրաստանի իրավիճակի կայունությունը ձեռնտու է նաև Հայաստանի համար, քանի որ Վրաստանը Հայաստանի համար դարպաս է դեպի արտաքին աշխարհ։ Նրա խոսքով՝ մեր առևտրի 70 տոկոսը անցնում է իրենց երկրով, և այդ երկիրն է մեզ կապում Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ: Այդ իսկ պատճառով, վրացագետի խոսքով, Հայաստանը պետք է դիվանագիտորեն մոտենա այդ հարցին և չխառնվի Վրաստանի ներքին գործերին:

«Հայաստանի կողմից բոլոր տիպի հայտարարությունները պետք է հավասարակշռված լինեն՝ հասկանալով, որ իրենց հայտարարությունները կարող են և հայ – ռուսական հարաբերությունները հարվածի տակ դնել: Դրա համար այս տիրույթում աջակցել որոշ վրացական ուժերին, և օրակարգը ներս բերել հայկական տիրույթ շատ ապակառուցողական է Հայաստանի համար»:

Իսկ ինչ վերաբերվում է Լարսի անցակետը փակելուն, ապա վրացագետի կարծիքով, դա վերջին քայլն է, որ Ռուսաստանը կարող է անել. «Չեմ պատկերացնում, թե ինչ իրավիճակ պետք է տեղի ունենա, որ Ռուսաստանը նման քայլի դիմի»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930