Հունիսի 23-ին, ժամը 05.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում հարցականով» ախտորոշմամբ Կ.Դեմիրճյան փողոցի մի տնից բուժօգնության են տեղափոխվել 3 քաղաքացի:
Մեկնած օպերատիվ խմբին նրանցից մեկը հայտնել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, իրենց վատ են զգացել, զանգահարել են շտապօգնություն և տեղափոխվել հիվանդանոց:
Նշանակվել է ԴԲՓ:
Պարզվել է, որ քաղաքացիները թունավորվել են տանը ձմերուկ ուտելու հետևանքով:
Կարդացեք նաև
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ոստիկանություն