«Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 14-ից ՀՀԿ անդամ չէ. ինքն իր դիմումի համաձայն՝ դուրս է եկել կուսակցությունից, և անկուսակցական գործիչները մեր կուսակցության որոշումների վրա ազդեցություն չունեն»,- լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ի հետ հանդիպումների և ՀՀԿ որոշումների վրա ազդեցություն ունենալու հարցին, այսպես արտահայտվեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին՝ այս օրերին Կարեն Կարապետյանը հանդիպե՞լ է ՀՀԿ-ականների հետ, քանի որ նա գտնվում է Հայաստանում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Հանդիպել, թե չի հանդիպել այս երկու օրը, ասել չեմ կարող, քանի որ Հայաստանում չեմ եղել, բայց նախկինում հանդիպումներ եղել են: Եթե հանդիպի էլ, մի զարմացեք, քանի որ մենք ունենք շատ նորմալ հարաբերություններ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ