Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պարոն Յոլյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում քննադատեց Լեւոն Յոլյանին`իբրեւ հին համակարգից մնացած պաշտոնյա, որը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի:
Լեւոն Յոլյանը չպատասխանեց լրագրողների հարցերին, միայն ասաց, որ քիչ ուշ, խորհրդարանի ամբիոնից կպատասխանի Արման Բաբաջանյանի`իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին, իսկ վաղը մամուլի ասուլիսով հանդես կգա:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ