Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԲԵՑ-ում տրվել են պայմանագրով չնախատեսված միլիոնավոր դրամների կանխավճարներ». Յոլյան

Հունիս 24,2019 15:36

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ՀՀ հաշվեքննիչ պալատի ստուգումների արդյունքում երկու դեպքի առթիվ նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Այս մասին այսօր ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018թ.-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկման ժամանակ այսօր ԱԺ նիստում հայտարարեց պալատի նախագահ Լևոն Յոլյանը: Նրա փոխանցմամբ՝ խախտումներն առնչվել են մրցույթների կազմակերպման գործընթացին. «Տրվել են պայմանագրով չնախատեսված միլիոնավոր դրամների կանխավճարներ: Այդ մրցույթները հիմնականում շահել են այնպիսի կազմակերպություններ, որոնք իրականում չեն բավարարել սահմանված մրցութային պահանջներին»:

Յոլյանը նաեւ նշեց, որ ԲԷՑ-ը չի կատարել միլիոնավոր դոլարների հասնող պայմանագրային պարտավորությունները. «2018թ.-ի ընթացքում նախատեսվում էր ավարտել վեց ենթակայանի վերակառուցումը, բայց 2018թ.-ի սեպտեմբերին աշխատանքի 20-44 տոկոսն էր միայն կատարվել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930