Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԺ-ում վեթինգի հարցով աշխատանքային քննարկում կլինի. Լիլիթ Մակունց

Հունիս 24,2019 15:12

Անցած շաբաթ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ՀՀ դատավորների վեթինգի սկզբունքների շուրջ առաջարկներ էր ներկայացրել: Aravot.am-ի եւ 168.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ առաջարկներին իրենք ծանոթացել են, բայց աշխատանքային խումբը կտա իր եզրակացությունը: Նա ասաց, որ եթե ԲՀԿ-ն ևս հետաքրքրված լինի այս հարցով, աշխատանքային խմբում նաեւ ԲՀԿ-ի ներկայացուցիչը կընդգրկվի: Լիլիթ Մակունցն օրեր առաջ դիմել է ԱԺ նախագահին, կարծում է, որ աշխատանքային ձեւաչափով հանդիպում կկայանա:

«Իմ քայլի» ներկայացուցիչները` Լենա Նազարյանը, Լիլիթ Մակունցը հայտարարել էին, որ վեթինգը պետք է ԲԴԽ-ն իրականացնի: Մինչդեռ Լուսավոր Հայաստանն առաջարկում է`անկախ հանձնաժողով ստեղծել: Լիլիթ Մակունցը մանրամասնում է, թե ինչո՞ւ են իրենք կարծում, որ վեթինգը ԲԴԽ-ն պետք է անի. կարծում են, որ գործող կառույցներով վեթինգի իրականացումը ավելի նպատակահարմար եւ արդյունավետ է: Իրենք քննարկելել են ԼՀԿ-ի առաջարկը, բայց հանձնաժողովի հետ կապված «ինչ-որ խնդիրներ են առաջանում»:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930