Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանն իրավունք չունի Վրաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու». Լիլիթ Մակունց

Հունիս 24,2019 14:53

Վրաստանում զարգացող իրադարձությունները եւ լարվածության աճը մեզ համար անհանգստացնող է: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` հույս հայտնելով, որ ՌԴ-ն եւ Վրաստանը, որոնք երկուսն էլ Հայաստանի համար կարեւոր եւ ռազմավարական նշանակություն ունեցող գործընկերներ են, կգան որեւէ եզրակացության եւ իրավիճակը կհանդարտվի:

Նկատեցինք, որ այդ զարգացումների արդյունքում Հայաստանն ուղղակի շրջափակման մեջ կարող է հայտնվել եւ հետաքրքրվեցինք`արդյոք այս հարցում մեր պաշտոնյաներն անելիք ունեն: «Հայաստանի դերակատարումն այս պարագայում ես չեմ պատկերացնում, թե ի՞նչ կարող է լինել: Վրաստանում ներքաղաքական գործընթացներ են գնում, ես ԱԳՆ-ի փոխարեն չեմ կարող արձագանքել, բայց ես կարծում եմ, որ Հայաստանն իրավունք չունի Վրաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու»,- ասաց Լիլիթ Մակունցը`հիշեցնենով, որ ՀՀ-ում մեկուկես տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունը, ինչը ներքաղաքական զարգացում էր եւ որեւէ արտաքին միջամտություն կարող էր այլ ընթացք տալ:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930