Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այնքան հեգնենք սաղին, որ որեւէ մեկին պակաս չթվա. արձագանքն ուժեղ է լինելու». Ալեն Սիմոնյանը՝ ԲՀԿ-ին եւ ԼՀԿ-ին

Հունիս 24,2019 13:32

«Ստիպված եմ ելույթ ունենալ: Ուզում եմ հասկանամ, թե ինչու եք ձեզ այդպես պահում, դա վայել չէ: Նիստի դահլիճում բղավում եք, ընդհատում ելույթ ունեցողին: Հարգելիս, երբ դուք եք ելույթ ունենում, մեր պատգամավորները չեն բղավում: Կամ, եթե նման բան լինում է, արձագանքը լինում է»,-ԱԺ ամբիոնից այսօր անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եւ «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի, ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի եւ «Իմ քայլի» պատգամավորների միջեւ բանավեճին, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մի արեք տենց, հարգելիներս, չի կարելի…խոսքը ոճաբանության մասին էր, եւ դա բոլորին է վերաբերում: Ատելության մթնոլորտից եք խոսում, ինչ-որ բաներից եք խոսում…ինչի՞ մասին է խոսքը: Այդտեղից է էլի սկսվում, երբ ծաղրում եք, հեգնում: Այնքան հեգնենք սաղին, որ որեւէ մեկին պակաս չթվա: Սա ի՞նչ ձեւ է»,-նկատի ունենալով «սիրուն աղջկա» շուրջ բանավեճը եւ Անի Սամսոնյանի ելույթը՝ ասաց Ալեն Սիմոնյանը:

Նրան դուր չէր եկել նաեւ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի դիտարկումը, թե տղամարդու կողմից սիրուն աղջկան գովելն այնքան վտանգավոր չէ, որքան տղամարդու կողմից սիրուն տղամարդուն գովելը: «Սա ի՞նչ խոսելու բան է, ուրեմն դա թեմայի մեջ էր, հա՞»,-հարցադրում արեց Ալեն Սիմոնյանը, Գեւորգ Պետրոսյանն էլ տեղից խոսեց:

Սիմոնյանը կոչ արեց տեղից չարձագանքել. «Դու չի, դուք ա…վեր եք կենում-ասում եք՝ «դուք ի՞նչ պատգամավոր եք, ես այդքան փորձ ունեմ»…այդ ի՞նչ փորձի մասին է խոսքը: Հոկտեմբերի 2 կազմակերպելու մասի՞ն է խոսքը՝ այս դահլիճում, թե տղեն տղուն սիրուն ասելու մասին է խոսքը: Բոլորը թող մնան պատգամավորին վայել չափանիշների մեջ: Դահլիճում գոռում եք, ելույթ ունեցողներին հավասար՝ խոսում: Կրկնում եմ՝ մի արեք տենց բան, արձագանքը տասնապատիկ ուժեղ է լինելու, թող որեւէ մեկը չկասկածի: Այդ արձագանքը եղել է, երբ մենք իշխանություն չէինք, եւ որեւէ մեկից չեինք վախենում: Հիմա պատկերացրեք ոնց է լինելու»,-նախազգուշացրեց Ալեն Սիմոնյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930