Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում մայրը երեխային խեղդամահ է արել՝ մահացած տատիկի մոտ ուղարկելու համար

Հունիս 24,2019 13:11

Aravot.am-ի տեղեկություններով, Լոռու մարզի Հարթագյուղում 30-ամյա կինը հունիսի 21-ին ձեռքերով խեղդամահ է արել իր 7-ամյա աղջկան մահացած տատիկի մոտ ուղարկելու համար: Մեր տեղեկություններով՝ փոքրիկ աղջիկը մորն ասել է, թե ուզում է տատիկի մոտ գնա, մայրն էլ երեխային սպանել է՝ այդ կերպ նրան տատիկի մոտ ուղարկելու համար:

Հարթագյուղի գյուղապետ Անդրանիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ երեխային սպանած կինը՝ Աննան, Հարթագյուղում չէր ապրում: Նա տարիներ առաջ ամուսնացած է եղել Հարթագյուղի երիտասարդներից մեկի հետ, աղջիկն էլ այդ ամուսնությունից է ծնվել, բայց ամուսնու մահից հետո Աննան տեղափոխվել էր Երեւան, նորից ամուսնացել: Հարթագյուղում էլ հորական տուն ուներ, դեպքի օրը նա ամուսնուն խաբել է, թե թաղապետարան է գնում ու երեխային վերցրել, եկել հորական տուն: Ըստ գյուղապետի, ամենայն հավանականությամբ, հենց երեխային խեղդամահ անելու նպատակով էլ եկել էր:

Դեպքից հետո Հարթագյուղ են եկել նաեւ Աննայի ամուսինն ու սկեսուրը, որոնք, գյուղապետի հետ զրույցում ասել էին, թե տեսնելով, որ Աննան շատ է ուշանում, թաղապետարանում աշխատող նրա մորաքրոջ տղայից ճշտել են, որ Աննան թաղապետարան չի էլ գնացել, ավելի ուշ պարզել են, որ Աննան հորական տուն է եկել, նրա հետեւից եկել են Հարթագյուղ ու հենց իրենք էլ բացահայտել սպանությունը: Սկեսուրը դուրս է եկել տնից ու սարսափից գոռացել: Հարեւաններն այդ ժամանակ են իմացել կատարվածը, ահազանգել շտապ օգնություն, ոստիկանություն: Ըստ նրա՝ Աննայի ամուսինը կատարվածից ապշել էր:

«Ամուսինը միայն հարցնում էր՝ ինչի համար, ինչի համար ես դա արել: Ինձ պատմեց, որ շատ լավ ընտանիք էին, անունը Հովհաննես էր, ասաց՝ հաշտ ու համերաշխ ապրում էին»,- պատմեց գյուղապետը:

Ըստ գյուղապետի՝ Աննայի մայրը վերջին տարիներին էր մահացել:

Նա նաեւ ասաց, որ կատարվածից հետո, ինքն էլ է դեպքի վայր գնացել, իսկապես, տեսել է, որ Աննայի մոտ դեղերի տուփեր էին ընկած, բայց, ինչպես ինքն է, նկատել, դրանք արյան ճնշումն իջեցնելու համար նախատեսված դեղեր էին. «Ես հոգեպես անկայուն վիճակ չտեսա, ամենայն հավանականությամբ, պարզապես այդ դեղերը խմելուց հետո, ճնշումն ընկել էր: Նա ոչ մի հարցի չպատասխանեց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930