Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ մտահոգվեցիք «սիրուն աղջիկ» արտահայտությունից». Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլին»

Հունիս 24,2019 12:39

«ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը պարզապես շատ կառուցողական առաջարկ էր անում: Վրաստանում կատարվածի ֆոնին նա առաջարկում էր ակտիվացնել Գյումրիի օդանավակայանի տրանզիտային չվերթները՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Փոխանակ առաջարկի վրա կենտրոնանաք, ոճաբանության վրա եք կենտրոնացել: Նախ, չեմ հասկանում, թե ինչու եք մտահոգվել «փայլուն կառավարություն» արտահայտությունից, որովհետեւ դա ձեր արտահայտությունն է»,-ԱԺ ամբիոնից այսօր արձագանքելով «Իմ քայլի» մեղադրանքներին այն մասին, որ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը պատգամավորին վայել պահվածք չի դրսեւորել՝ քաղավիացիայի պետին անվանելով «սիրուն աղջիկ», իսկ գործադիրին՝ «փայլուն կառավարություն», ասաց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նա նշեց. «Գուցե ձեր կառավարությունն այնքան էլ փայլուն չէ, դրա համար եք անհանգստացել: Մյուս կողմից, չեմ հասկանում, թե ինչու եք մտահոգվել «սիրուն աղջիկ» արտահայտությունից, որն ընդամենը հաճոյախոսություն էր: Եկեք օբյեկտիվ լինենք եւ հասկանանք, որ այս «սիրուն աղջիկը» որեւէ արդյունք եւ գործ չի տվել: Սա կոչ էր պատգամավորներին, որպեսզի ակտիվացնեք կառավարությանը եւ սիրուն աղջկան, որպեսզի աշխատենք եւ Գյումրիի օդանավակայանն ակտիվացնենք: Եթե ձեր անգործությունը պետք է այսպես արտահայտեք, եւ տրանզիտային օդանավակայաններ դառնան Բաքուն ու Անկարան, խոսքեր չունեմ: Կարող եք այստեղ ժամանակ վատնել բամբասկոտ տղամարդկանց նման արտահայտություններ անելով, իսկ այդ ընթացքում կշահեն Բաքուն եւ Անկարան»:

Սամսոնյանի ելույթին դահլիճից ինչ-որ մեկը տեղից խոսելով արձագանքեց, ինչին ի պատասխան ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Խորհուրդ կտայի զերծ մնալ նման արտահայտություններից եւ չիջնել մնացածների մակարդակին: Չի կարելի, խոսքը ոճաբանությանն է վերաբերել: Տիկին Սամսոնյան, իսկ ձեզ ամբիոնի մոտ հրավիրելիս ես ինձ երբեք իրավունք չեմ վերապահի «սիրուն աղջկան» ասելով հրավիրել: Խոսքը պատգամավորի մասին է: «Սիրուն աղջիկը» դա ձեր միակ արժանիքը չէ, ինչպես կառավարության միակ արժանիքը չէ փայլուն լինելը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արամ says:

    Տիկին Սամսոնյան, նույն տրամաբանությամբ ես Ձեզ որպես սիրուն աղջիկ ուզում եմ հարց տալ- Ձեր նման սիրուն աղջիկը ինչ գործ ունի խորհրդարանում? Սիրուն աղջիկները ինչ կապ ունեմ քաղաքալանության մեջ? Սա արդյոք վտանք չէ հայ ավանդական ընտանիքի համար? Բա որ բոլոր սիրուն աղջիկները մտնեն խորհրդարան բա երբ են ժամամակ ունենալու երեխաների համար? Դա ազգային անվտանգության մեծագույն խնդիր է:
    Ամոթ է տիկին Սամսոնյան: Դուք գոնե մի անցեք պպզած, մեծ ոսկե խաչերով ու թզբեխը բռնածների կողմը: Եթե պաշտպանում եք նման ոճը ուրեմն երեվի նաև պիտի պաշտպանեք բոլոր նրանց ովքեր վաղը չէ մյուս օրը ձեռ գցեք այդ նույն սիրուն աղջկան որ դուք էլ ասեք հա ինչ կա դրա մեջ

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930