Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դուք որտե՞ղ եք տեսել ժողովրդավարության բաստիոն, որտեղ հարձակվեն դատարանների վրա». Էդուարդ Շարմազանով

Հունիս 24,2019 12:32

«Դուք որտե՞ղ եք տեսել ժողովրդավարության բաստիոն, որտեղ հարձակվեն դատարանների վրա, որտեղ արգելափակեն դատարանների մուտքերը, որը արվում է պետության ղեկավարի կողմից»,- լրագրողների հետ զրույցում վրդովվեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Դառնալով ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարություններին՝ նա ասաց. «Որտե՞ղ եք տեսնել ժողովրդավարության բաստիոն, որտեղ ԱԺ կողմից ընտրված ՍԴ ներկայացուցիչն իրեն ինքնահռչակում է ՍԴ նախագահ: Սա քաղաքական սամազվանեցություն է»:

Էդուարդ Շարմազանովը հիշեց պատմությունը. « Պատմության մեջ եղել է Լժե Դմիտրի առաջին, Լժե Դմիտրի երկրորդ, Եմելյան Պուգաչով, որն ասում էր, թե ես Եկատերինայի ամուսինն եմ, չեմ մահացել: Լժե Դմիտրին ասում էր՝ ես արքայազն եմ, եթե համապատասխան անձնավորությունն ինքն իրեն իշխանության լուռ համաձայնությամբ հայտարարում է ՍԴ նախագահ, չեմ զարմանա, որ Նիկոլ Փաշինյանն առավոտյան արթնանա, սուրճ խմի ու որոշի, որ ինքը արքայից արքա Տիգրան Մեծն է: Ամեն ինչին չափ ու սահման պետք է լինի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930