Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ուզում ենք կուլտուրական ձեւով բռնենք՝ շպրտենք դուրս». ՍԴ առջեւ բողոքի ցույցի մասնակից

Հունիս 24,2019 12:25

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անում Սահմանադրական դատարանի առջեւ: Նրանք պահանջում են ՍԴ անդամների հրաժարականը:

Բողոքի ցույցի ակտիվ մասնակից, 30 տարվա ձեռնարկատեր Արմենուհի Հարությունյանի խոսքով. «Սա մի մաֆիոզ օղակ է եղել նախկին իշխանությունների համար, որը մինչեւ հիմա գործում է: Մեր երկրում արդարություն չի եղել: Հիմա պարոն Փաշինյանը կամաց-կամաց ինչ-որ բաներ անում է: Բայց սա շատ քիչ է: Նա հիմա շատ բարդ իրավիճակի առջեւ է կանգնած, թե այս հարցերը ոնց պետք է լուծի: Այս անարդար օղակը, որ մինչեւ հիմա գործել է արդեն գոյություն չունեցող մաֆիայի համար, պետք է հեռանա: Մենք նրա համար ենք, որ Վահեն լինի սահմանադրական դատարանի նախագահ, որովհետեւ նա միշտ պայքարել է արդարության համար, բավականին պատրաստված է, արժանի է: Իսկ այս հանցագործները պետք է հեռանան»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930