Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տղամարդու կողմից սիրուն աղջկան գովելն այնքան վտանգավոր չէ, որքան սիրուն տղամարդուն գովելը». Պետրոսյան

Հունիս 24,2019 12:16

ԱԺ ամբիոնից այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը օրինագծերից մեկի քննարկման ժամանակ հիշեցրեց ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի՝ «ՍԴ-ում երկու դատավոր կա» արտահայտության վերաբերյալ իր մեկնաբանությունը: ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին դուր չեկավ դա: Նա ասաց. «Ձեր ասածն ի՞նչ կապ ուներ քննարկվող նախագծի հետ: Դուք մեր ժամանակն եք վատնո՞ւմ, թե ինքնադրսեւորման հարց եք լուծում: Եթե այս տրամաբանությամբ շարժվենք, դուք վաղը մյուս օրն աշխատանքային օրենսդրության կամ Հողային օրենսգրքի մասին քննարկման ժամանակ կբարձրաձայնեք հարց, որ ձեր հարեւանի աղջիկը տանն է մնացել, եւ ոնց անեք, որ ամուսնացնեք: Սա ի՞նչ ծաղր է ԱԺ-ի հանդեպ»:

Նիկոլայ Բաղդասարյանը բացատրեց, որ քննարկվող նախագիծը ՍԴ որոշմամբ է պայմանավորված. «Եթե չունենք ՍԴ դատավորներ, այն կարո՞ղ է իրավական հետեւանքներ առաջացնել, թե ոչ: Այո, կարող է, որովհետեւ եթե ասում ենք, որ չենք ունեցել ՍԴ դատավորներ, պարտավո՞ր ենք «կողմ» քվեարկել: Այո, պարտավոր ենք, որովհետեւ հակառակ դեպքում կխաթարենք սահմանադրական իրավունքի գոյությունը»:

Գեւորգ Պետրոսյանը հարցի շուրջ ելույթ ունեցավ՝ նախ անդրադառնալով «սիրուն աղջկա» շուրջ այսօրվա բանավեճին. «Տղամարդու կողմից սիրուն աղջկան գովելն այնքան վտանգավոր չէ, որքան տղամարդու կողմից սիրուն տղամարդուն գովելը»:

Ապա Պետրոսյանը դիմեց Նիկոլայ Բաղդասարյանին. «Եկեք հարգենք ժողովրդին: Ի՞նչ է նշանակում սեփական դարդն ու ցավն այստեղից այլ առիթներով հնչեցնելը: Պարոն Բաղդասարյան, այլ նախագծի քննարկման ժամանակ սեփական մտքերը խմբագրելու անհաջող փորձ մի կատարեք: Սա հորդոր է, ոչ թե խորհուրդ, որովհետեւ դուք խորհուրդ չեք ընդունում: Որ այդքան խորացել եք, սա էլ ասեմ: Երբ դուք ասում եք, թե ՍԴ անդամը դատավորի օգնականն է, դա «հեղաշրջում» է իրավագիտության մեջ, որն անելը ձեզ պատիվ չի բերելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930