Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Հայաստանի և Արցախի անվտանգությունը մեր կառավարության համար լրջագույն առաջնահերթություն է

Հունիս 24,2019 12:08

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Պետք է արձանագրել, որ մեր նախորդ նիստից հետո ցավոք Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև  հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք մեզ ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում:

Այսօրվա նիստի օրակարգում ունենք նաև տարածաշրջանային իրավիճակի հետ առնչվող ընթացիկ հարցեր, որոնց քննարկման արդյունքում մեր որոշումները պիտի ծառայեն անվտանգային մարտահրավերների պատշաճ կառավարմանը: Իհարկե, համոզված եմ, որ մենք կկարողանանք անհրաժեշտ գործիքակազմ գտնել, որպեսզի Հայաստանի Հանրապետության համար հավելյալ ռիսկեր չառաջանան կամ դրանք լինեն կառավարելիության շրջանակում:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունն, իհարկե, մեր կառավարության համար լրջագույն առաջնահերթություն է: Եվ այդ ուղղությամբ մենք ունենք ոչ միայն ընթացիկ, միջնաժամկետ, այլև ռազմավարական, երկարաժամկետ խնդիրներ լուծելու և քննարկելու խնդիր: Այդ քննարկումներն, իհարկե, տեղի են ունենում ոչ միայն Անվտանգության խորհրդի ձևաչափով, դրանք նաև տեղի են ունենում քաղաքական միջավայրում, կառավարական տարբեր աշխատանքային քննարկումների և խորհրդակցությունների ֆորմատներում, բայց իհարկե, Անվտանգության խորհուրդն այն մարմինն է, որտեղ այդ բոլոր քննարկումների արդյունքները պետք է իմի բերվեն և վերածվեն կոնկրետ գործնական արդյունքների ու որոշումների:

Մեր այսօրվա աշխատանքին հաջողություն եմ մաղթում, որպեսզի այդ որոշումները ոչ միայն կայացվեն, այլ նաև դրանց իրագործման կոնկրետ ճանապարհային քարտեզ և պատկերացում ունենանք»:

ԱԽ նիստում  քննարկվել է անվտանգության ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Էս նիստերին ԱԳՆ-ից մարդ չի լինո՞ւմ: Ենթադրում եմ, որ ԱՄՆ-Իրան լարուածութիւնն էլ է քննարկուել: Երեւի Մհեր Գրիգորեանն է այդ հարցը զեկուցել 🙂

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930