Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Տպավորություն է, որ պարոն Մարուքյանը «բեսեդկայում» պպզած՝ ռեպլիկ էր թողնում գեղեցկադեմ աղջկա հետեւից». Արեն Մկրտչյան

Հունիս 24,2019 11:23

«Ցավում եմ, որ պարոն Մարուքյանը նիստերի դահլիճում չէ, բայց հուսամ՝ ընթացքին հետեւելու առիթ կունենա: Վրաստանում իրավիճակի առնչությամբ Գյումրիում ռուսական չվերթների թվաքանակի ավելացման վերաբերյալ նա երեկ կոչով է հանդես եկել՝ ուղղված «փայյուն աշխատող կառավարությանը եւ քաղավիացիայի պետ սիրուն աղջկան»: Ինձ մոտ տպավորություն է, որ պարոն Մարուքյանն իրենց բակի «բեսեդկայում» պպզած՝ ռեպլիկ էր թողնում բակով անցնող գեղեցկադեմ աղջկա հետեւից»,-ԱԺ նիստում այսօր դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

https://www.facebook.com/marukyan.edmon/videos/203901413819180/?__xts__[0]=68.ARA3NxluZNmjo61E_mpnsTUYDge6EMn2QAX6IdNR-oH7_ca50Y055SmY2nywGvVN5IVvZzx4O4U0Lh4PWnmdEMPB3msKotLX0xVl-gLw1tTagOJTxc9HNnZXx150LLAzeywTmcI0FIxIZES4eqLXbDWleBYvgJdVSwrfWctFWEw_0zvSVUHmUx8oInUB9eQ65LW-xZZXQN40O7V5-zqyMGfYVpQjzjkwaCfNBwlV1HDy0blFsYVfsWpG47Nj6T9_E_wiCTJ4_TvpqIfePLH_A_WHHkNDJ4zYsNtRMhSS-pQOfZyGKa-IQ12zp5M6P1xhkrRUKQXVtHbPyQEV704nPd28NEvOHc7TtEs&__tn__=-R

«Ուզում եմ հիշեցնել, որ պարոն Մարուքյանը պատգամավոր է եւ խոսում է քաղավիացիայի պետի մասին: Կոչ եմ անում հարգել պատգամավորի մանդատը եւ իրեն դրսեւորել կլասիկ պատգամավորի, այլ ոչ թե «ռաբիս» պատգամավորի պես»,-կոչ հղեց Արեն Մկրտչյանը: Նրա խոսքը շարունակեց նույն խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը. «Հանրային ելույթներում պետք է պատգամավորին հարիր վարքագիծ դրսեւորել: Նման գռեհիկ ձեւակերպումներն ԱԺ-ում կստանան խիստ պատասխան: Հուսամ՝ մեր գործընկերները կհրաժարվեն նման գործելաոճից»:

ԼՀԿ-ից գործընկերների մեղադրանքներին արձագանքեց պատգամավոր Անի Սամսոնյանը. «Շնորհակալ եմ հիշեցնելու համար պարոն Մարուքյանի շատ կառուցողական առաջարկը: Հուսամ՝ այն տեղ է հասել: Ձեզ խորհուրդ կտայի «ֆեյսբուքյան» գրառումների մակարդակում այստեղ «քոմենթներ» չանել, հատկապես եթե պարոն Մարուքյանը դահլիճում չէ: Եթե առաջարկ է արվում…նա առաջարկում է ավելացնել Գյումրիի տրանզիտային չվերթները: Դուք եք անընդհատ մեզ ասում առաջարկներ անել: Առանց ռեպլիկներ անելու՝ ընդունեք այդ կառուցողական առաջարկը, գնացեք ձեր կառավարություն եւ ասեք այդ մասին: Այստեղ «ֆեյսբուքյան ստատուսներ» մի գրեք»:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը միջամտեց. «Կարծում եմ՝ խոսքը չէր վերաբերում խնդրի մասին առաջարկ անելուն: Առաջարկ միշտ կարելի է անել, բայց դա էլ ձեւ ունի չէ՞»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Լիովին համամիտ եմ։ Չի՛ կարելի նման արտայայտութիւններ անել հանրային խօսքում՝ «սիրուն աղջիկ» եւ այլն։ Դա պատգամաւորին/պաշտօնեային յարիր չէ, առաւել եւս Մարուքեանի պէս կիրթ մարդուն։

  2. Ի՜նչ հետաքրքիր է գործում էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը: Հիշում եմ՝ տարիներ առաջ նույն քաղավիացիայի պետի պաշտոնը զբաղեցնող Հովհաննես Երիցյանի մասին Նիկոլ Փաշինյանը բավականին դիպուկ հարցադրում էր արել, թե որտեղի՞ց են հայտնվում դեգեներատները կառավարման համակարգում: Երիցյանը դատի էր տվել: Շատ լավ եմ հիշում, որ հաջորդ օրն իսկ մի փոքրիկ բան գրեցի, թե ես էլ եմ կրկնում պարոն Փաշինյանի խոսքը, տվեցի «Հայկական ժամանակին»: Բավականին ժամանակ այն չհրապարակվեց, այնուհետև նույնաբովանդակ մի բան տպվեց Տիգրան Հակոբյանի ստորագրությամբ, որին միացան շատերը: Հիմա Էդմոն Մարուքյանի՝ քաղավիացիայի նոր պետի մասին «սիրուն աղջիկ» արտահայտությունը դարձրել են ՀՀ-ի առջև ծառացած թիվ մեկ քաղաքական խնդիրը: Գուցեև այդպես է, գուցեև ԱԺ պատգամավորների համար Հայաստանն այլ քաղաքական առաջնահերթություններ չունի: Ես էլ եմ համարում, որ և՛ այդ աղջիկը, և՛ հայ բոլոր աղջիկները սիրուն են. իհարկե ցանկալի կլիներ, որ կին պաշտոնյաների հիմնական արժանիքը սիրուն լինելը չլիներ, իսկ տղամարդ պատգամավորների համար՝ էժանագին հոխորտանքն ու առաջնորդին քծնելը: Դեգեներացիան, ինչպես տեսնում եք, ակնառու է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930