Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը դատապարտում է Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը Սահմանադրական դատարանի գործող նախագահ, և դրանից բխող ցանկացած ապօրինի գործունեություն

Հունիս 24,2019 10:21

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի հայտարարությունը Վահե Գրիգորյանի ինքնահռչակման վերաբերյալ

Հունիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովը Վահե Գրիգորյանին ընտրեց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր։ Ընտրությանը հաջորդած երդման արարողության ընթացքում վերջինիս ինքնահռչակումը Սահմանադրական դատարանի նախագահ, ինքնիրավչության վտանգավոր դրսևորում էր, քանի որ Սահմանադրության 213 հոդվածը կարգավորում է Սահմանադրական դատարանի անցումային շրջանում գործունեության հարցը, իսկ «անդամ» ու «դատավոր» եզրերի միջև գոյություն ունեցող զուտ պայմանական տարբերությունը որևէ կերպ չի ենթադրում փաստացի լիազորությունների տարբերություն, և մինչ այժմ չի խոչընդոտել Սահմանադրական դատարանի գործառնությունների արդյունավետ իրականացմանը։

Ավելին, թեև Սահմանադրության անցումային դրույթները կարող են որոշակի տարընթերցման առիթ տալ, գործող Սահմանադրության 168 հոդվածը նրա դրույթների մեկնաբանության բացառիկ իրավունքը ևս վերապահում է Սահմանադրական դատարանին, և ոչ թե նրա առանձին դատավորին, ուստի նրա կողմից հնչեցրած ցանկացած կարծիք իրավական ուժ չի կարող ունենալ առանց Սահմանադրական դատարանի պաշտոնական որոշման։

Այս պայմաններում, Սահմանադրության անցումային դրույթների կամայական մեկնաբանությունը, և դրանց շահարկմամբ կատարված ինքնահռչակումը Վահե Գրիգորյանի կողմից հանդիսանում է դատական իշխանության անկախության նկատմամբ հերթական ոտնձգություն՝ այսօրվա կառավարող մեծամասնության անթաքույց աջակցությամբ, որը, ըստ էության, փորձում է սահմանադրական իրավունքը փոխարինել հեղափոխական նպատակահարմարությամբ` այս անգամ թիրախավորելով Սահմանադրական դատարանը:

Սա արկածախնդիր գործելաոճ է, և ի վերջո, հանգեցնելու է երկրում օրինականության ու իրավակարգի տապալմանը, դրանից բխող վտանգավոր և անկանխատեսելի հետևանքներով։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը դատապարտում է Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը Սահմանադրական դատարանի գործող նախագահ, և դրանից բխող ցանկացած ապօրինի գործունեություն, կոչ է անում գործող Սահմանադրության անցումային դրույթների մեկնությունը անհրաժեշտության դեպքում իրականացնել նույն Սահմանադրության 168 և 169 հոդվածներով նախատեսված հստակ ընթացակարգով, և նաև կոչ է անում Հայաստանի Հանրապետության պետական իշխանության բոլոր մարմիններին՝ խստագույնս պահպանել Սահմանադրությունը, թույլ չտալով նրա խախտման միջոցով երկրում գործող իրավակարգի տապալում։

 

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930