Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ձևավորվել է «Համահայկական ազգային համաձայնության» խորհուրդը՝ մի շարք կուսակ­ցությունների ներկայացու­ցիչ­­ներից

Հունիս 23,2019 23:55
  • Ձևավորվում է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ (ՀԱՀ) քաղաքական խորհուրդ՝ «Արդարություն», «Հայք-հայկազունիներ», «Նժդեհյան ցեղակրոն», «Քրիստոնեա ժողովրդական վե­րա­­ծ­նունդ» կուսակ­ցությունների ներկայացու­ցիչ­­ներից։ Կուսակցությունների ղեկավարները համար­վում են ՀԱՀ քաղաքական խորհրդի համանախագահներ։
  • «Արդարություն», «Հայք-հայկազունիներ», «Նժդեհյան ցեղակրոն», «Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները որոշում են համատեղել իրենց ջանքերը՝ արդար, բարեկեցիկ, հզոր և ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն կա­ռուցելու գործում և նախաձեռնում են «Համահայկական Ազգային Համաձայնություն» քաղաքական դաշինքի ձևավորումը՝ գաղափարական ութ հիմնադրույթների հիմքով։
  • «Արդարություն», «Հայք-հայկազունիներ», «Նժդեհյան ցեղակրոն», «Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ» կուսակցություններն անհրաժեշտություն են տեսնում ձևավորել քաղաքական և հասարակական ուժերի գաղափարական միավորում, որը կքննարկի երկրի առջև ծառացած խնդիրները և կառաջարկի մարտավարական ու ռազմավարական լուծումներ։
  • Սույն դաշինքը ձևավորող քաղաքական միավորները կարող են ընդունել համատեղ հայտարարություններ և որդեգրել համատեղ դիրքորոշում՝ այս կամ այն քաղաքական հարցի վերաբերյալ։
  • «Համահայկական Ազգային Համաձայնությունը» բաց է բոլոր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների համար, որոնք համակարծիք են դաշինքի սկզբունքային հիմնադրույթների հետ։

Արձանագրելով Հայաստանի Հանրապետության բոլոր ոլորտներում համակար­-գային և հայեցա­կար­գային մոտեցումների բացակայությունը, արձանագրելով Հայաս­տանի Հանրապետության այսօրվա իշխանու­թյունների կողմից Հայաստանի Հանրա­պե­տության երեք նախագահների ղե­կա­վարման տարի­ների (1991-1997թթ, 1998-2008թթ, 2008-2018թթ) անօրինական գործ­ընթացներին քաղաքական գնահա­տա­կան տալու չկա­մությունը, արձանագրելով կա­­ռա­վարման անարդունավետությունը, կեղծիքներով ըն­­դուն­­ված գործող Սահմա­նադ­րու­թյան վտանգ­ները, արձանագրելով Հայաստանի Հան­րա­պետությու­նում ազգային ինք­նու­թյան և ազգային արժեքների ոտնա­հա­րումը, ար­ձա­նագրելով Հայաս­տանի Հանրա­պե­­­տու­թյու­նում արատավոր վարչաօլի­գար­խ­իկ տըն­տե­սաքա­ղաքա­կան համակարգի առ­կա­­յու­թյունը, և համարելով, որ անհրաժեշտ է այդ համակարգի ապա­­­մոնտաժումը՝ իշխա­նու­թյան բոլոր թևերի տարան­ջա­տումն ապա­հո­վող իրակա՛ն ժողո­վր­դա­վարական պետու­­թյուն կառու­ցելու համար, ՀԱՄԱՀԱՅԿԱ­ԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ քաղաքական դաշինքը առաջնահերթ է հա­մա­րում հետևյալ քաղաքական ՕՐԱԿԱՐԳԸ՝

  • Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդմանը նպաստող ծրագրերի և գործողությունների մշակում,
  • Հայաստանի Հանրապետության նո՛ր Սահմանադրության մշակում,
  • Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրությունը համաժողովրդական հանրաքվեով հաստատելու ժողովրդական պահանջ,
  • Հայաստանի Հանրապետության նո՛ր ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին նո՛ր օրենքի ընդունում։

ԻՆՉՊԻՍԻ՞ ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ

(ՈՒԹ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ)

Քաղաքացիական հարթակը պետք է ստանձնի պետության

պատվիրատուի դերը, իսկ պետությունը՝ կատարողի՛: 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ -1

1․        Հայաստանի Հանրապետության օդը, ջուրը, հողը, կենդանական ու բուսական աշխարհը, ընդերքի ռեսուրսները Հայաստանի Հանրապետության քաղաքացի­ների բնական և անօտարելի սեփականությունն են։

2․         Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իր երկրի բնական ռեսուրսների շահագործումից և երկրի ռազմավարական բացառիկ նշանակության միավորներից պետք է ստա­նա իր բաժնեմասն ու շահաբաժինը։

3․         Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է շոշափելի զգա, որ ինքն է իր երկրի բնա­կան ռեսուրսների տերը, վարձակալության տվողը, շահույթ ստացողն ու այդ շա­­հույթն իր համայնքների կամ իր ընտանիքի կարիքների համար ուղղորդողն ու վերահսկողը։

4․         Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական մենաշնորհային կար­գա­վիճակի արգելման մասին սահմանադրական նոր օրենքի ընդունում, որը ենթադրում է յուրաքան­չյուր ոլորտում  մեկից ավելի բիզնես միավորների գոր­ծար­կում։

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ -2

ՍՏԵՂԾԵԼ՝

  1. «Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամ», որը ՀՀ քաղաքա­ցիների սեփականությունն է։
  2. «Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի» կառավարումն իրա­­-կանացնում են քաղաքացիական ինստիտուտները։
  3. «Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի» միջոցներն առաջա­նում են՝ օդի, ջրի, հողի, ընդերքի և կենսաբա­նական ռեսուրսների շահագործման դիմաց հավաքագրվող բնավճարներից, ինչ­­պես նաև բաց բաժնետիրական ձևաչա­փի կիրառմամբ առնվազն 51%-ով ազգայ­նաց­ված ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ շա­հա­­գոր­ծումից առաջացած շահույթաբաժնից:
  4. «Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամը» պետք է նախ և առաջ ունենա շրջանառու ներդրումային գործառույթ, որից հետո, առաջացած շա­հույ­թը պետք է հավասարաչափ բաժանվի ՀՀ բնակչությանը։
  5. «Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամը» պետք է ունենա տե­­­ղական համայնքների քաղաքացիներից կազմված հոգաբարձուների քաղա­քա­­ցիական ինստիտուտներ, որոնք պետք է իրականացնեն այդ ֆինանսական միջոցների կառավարումն ու ներդումները՝ ըստ բնակչության պա­հանջ­ների և որոշ­ման։
  6. «Քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի» շա­հութաբաժնի իրա­­­վունք՝ ԲԱԺՆԵՏՈՄՍ կարող է ունենալ Հայաստանի Հան­­­րա­պետության յուրա­­­-քանչյուր քաղաքացի, որը հինգ տարի ապրում է Հայաստանի Հանրապետու­թյան տարած­քում, և ՀՀ քաղա­քացու համար սահման­ված պարտավորու­թյունների կատարողն է (հարկերի վճարում, բա­նա­կում ծառայություն և այլն)։
  7. «Քաղաքացիական շրջանառու հիմնադրամի» բաժնետոմսերը ՀՀ քաղաքացի­ների անօտարելի սեփականությունն են, սակայն վաճառքի և ժառանգությամբ փոխանցման ենթակա չեն։

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ -3

(ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ)

1․ Պետք է բացառել խորհրդային ժամանակներից ժառանգություն ստացած «Սփյուռք-Հայաստան» մոտեցումը՝ որպես երկու անջատ մասերի կապերի փոխհարաբերու­թյուն։ Հայաստանի Հանրապետությունը աշխարհասփյուռ բովանդակ հայության հայրենիքն է։

2․ Հայաստանի Հանրապետությունը, որպես համահայկական պետություն, պետք է թե՛ տնտեսաքաղաքական, թե՛ մշակութային կառավարման իր գործառույթը ձևավորի որպես համահայկական մեկ ամբողջականության մասին ծրագրային մոտեցում, և պետական ռազմավարական ու մարտավարական ծրագրերը ձևավորի որպես համահայկական պետության հայեցակարգ։

3․ Միայն Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել հայկական Սփյուռքի  կկազմակերպողն ու հենարանը։

4․ Արտերկրում ապրող բոլոր ՀՀ քաղաքացիություն ունեցողներն ունեն Հայաս­տանի Հանրապետության ղեկավար մարմիններ ընտրելու իրավունք (քաղա­քա­ցիա­կան պարտավորությունների կատարմամբ է որոշվում քաղաքացիական իրավունքի գործարկումը)։

5․ Համահայկական ցանցային շուկայի ձևավորում և սփյուռքի հետ համատեղ սպառողական ներդրումային բաժնետիրական համակարգերի ստեղծում։  Պետք է ստեղծել բաց բաժնետիրական համակարգեր, որը հնարավորություն կընձեռնի, որպեսզի թե՛ ՀՀ բնակիչը, թե՛ Սփյուռքում ապրող մեր հայրենա­կից­ները կարողանան դառնալ Հայաստանի Հանրապետության արտադրական միա­­վորների բաժնետոմսերի սեփականատերեր։

6․ Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում հայոց պատմության և մշա­կույ­թի միասնական կրթահամակարգի ստեղծում (բուհա­կան և դպրոցական դասագրքերում սկզբունքայնորեն իրար չհակա­սող համատեքստերի ներկայացում)։

7․ Հայաստանի Հանրապետության կողմից ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ կազ­մակերպելու մարտավարական ծրագրերի մշակում։

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ4

  1. Հայոց Մեծ եղեռնի սգո օրը՝ Ապրիլի 24-ը, հայտարարել համազգային ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐ։
  2. Հայությունը պիտի ամբողջականանա ի՛ր հայկական ինքության հիմքով՝ ի՛ր ամբողջականացված բնօրրան հայրենիքում։
  3. Արցախը Հայաստանի Հանրապետության անքակտելի մասն է։

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ –5

ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ (մշակույթ և պետություն)

1․ Հայոց լեզուն, պատմությունը և մշակույթը ՀՀ Սահմանադրությամբ պետք է գտնվեն ազգային անվտանգության հոգածության տակ և ունենան բացառիկ կարգա­վիճակ։

2․ Ազգային գաղափարաբանությունը որպես «Հայրենագիտություն» առարկա ներդնել Հայաստանի Հանրապետության դպրոցներում։

3․ Հայաստան-Սփյուռք միասնական ուղղագրություն։

4․ Բոլոր այն բիզնես միավորները, հատկապես հասարակական օբյեկտները, որոնք կփոխեն իրենց օտար անվանումներն ու կդարձնեն հայկական, կստա­նան պե­տա­կան հարկի 2%-ի չափով նվազ հարկման հնարավորություն։

5․ Այն մշակութային բիզնես միավորները, որոնց գործունեությունն ուղղված է ազ­գային մշակույթի վերհանմանը, քարոզմանը, տարածմանը և կրթելուն, ազատ­վում են պետական հարկերից իրենց գործունեության առաջին հինգ տարիների ընթացքում։

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ-6

(ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ)

  1. Ժողովրդավարական երկիր նշանակում է՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատում և անկախություն միմիանցից, իրար նկատմամբ հավասարակշռության ապահովում՝ հակակշռում և վերահսկում։
  2. Oրենսդիր, գործադիր և դատական իշխանություններից յուրաքանչյուրը պետք է ձևավորվի ժողովրդական ուղիղ ընտրությունների արդյունքում՝ ստանալով ժողովրդի վստահության բարձրագույն հանձնագիր (մանդատ)։
  3. Ստեղծել ընտրովի պաշտոնեաներին ժողովրդական անվստահություն հայտնելու և ժամանկից շուտ հետ կանչելու ինստիտուցիոնալ մեխանիզմ։

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ-7

(ՕՐԵՆՍԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ)

  1. Իրավական ժողովրդավարական հասարակության ներդաշնակ գոյությունը հնարավոր է նրա անդամների իրավունքների և պարտավորությունների հավասարու-թյամբ, և այդ հասարակությունը կազմող դասերի ու սոցիալական խավերի շահերի պաշտպանությամբ, ինչը ենթադրում է այդ խավերի ներկայացուցչություն պետության քաղաքականության մշակման բարձրագույն օրենսդիր ատյանում և տեղական ինքնակառավարման համակարգերում։

Այս սկզբունքը ենթադրում է ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններ և կազմ՝

*   ՀՀ համայնքների ներկայացուցիչներից,

**  Արհմիությունների (արհեստակցական միությունների` համքարու­-

   թյունների) ներկայացուցիչներից,

***  ՀՀ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից։

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ-8

(ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ)

  1. Դատական համակարգը պետք է լիարժեք անկախ լինի թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր իշխանություններից, որը ենթադրում է ժողովրդական ուղիղ ընտրու­թյունների արդյունքում ժողովրդի վստահության բարձրագույն հանձնագրի (մանդատ) ձեռք բերում։
  2. Ստեղծել՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ՝ թվով 11 դատավորներից, որոնք պետք է ընտրվեն ժողովրդական ուղիղ ընտրությունների արդյունքում 7 տարի ժամկետով։
  3. Բարձրագույն Դատական Խորհուրդը Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:
  4. Բարձրագուն Դատական Խորհուրդը նշանակում է դատավորներին՝

* տեղական՝ 3 տարի ժամկետով,

* վճռաբեկ՝ 5 տարի ժամկետով։

  1. Ստեղծել 12 երդվյալ քաղաքացիական ատենակալների անկողմնակալ դատարան (ինստիտուտ)՝ առավել ծանր հանցագործությունների դատավարություն­ների համար։

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Նախագահ՝ Արթուր Բալոյան

«ՀԱՅՔ-ՀԱՅԿԱԶՈՒՆԻՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Խորհրդի նախագահ՝ Արտյոմ Խաչիկյան

«ՆԺԴԵՀՅԱՆ ՑԵՂԱԿՐՈՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Նախագահ՝ Գևորգ Հովսեփյան

«ՔՐԻՍՏՈՆԵԱ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Նախագահ՝ Մկրտիչ Գիմիշյան

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ»

Համակարգող՝ Արթուր Արմին (Արթուր Բաբայան)

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930