Բելառուսի մայրաքաղաքում ընթացող 2-րդ Եվրոպական խաղերում Հայաստանի հավաքականի անդամ, 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը վճռորոշ գոտեմարտում 4:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի Աղասիֆ Սամադովին ու բարձրացավ պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին:
Հայաստանի մարզիկները Եվրոպական խաղերում երրորդ օրվանից հետո նվաճել են 1 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ