Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: Նա համոզմունք է հայտնել, որ նախագահ Արմեն Սարգսյանի փորձառությունն ու գիտելիքները կշարունակի ծառայեցնել ի նպաստ Հայաստանի և միջազգային հարթակներում երկրի հեղինակության ամրապնդման:
«Գիտական, քաղաքական ու դիվանագիտական գործունեության ընթացքում կուտակված հսկայական փորձի, սկզբունքայնության ու նպատակասլացության շնորհիվ Դուք արժանացել եք մեծ հարգանքի ու հեղինակության ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,- ասվում է շնորհավորական նամակում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Վերին պալատի նախագահ Դարիգա Նազարբաևան: Նրա ուղերձում մասնավորապես ասված է․
«Ղազախստանում Ձեզ ճանաչում են որպես փորձառու քաղաքական գործչի և իմաստուն ղեկավարի: Բարձր պրոֆեսիոնալիզմը, խորը գիտելիքները և բացառիկ պատասխանատվությունը Ձեզ թույլ են տվել նշանակալի հաջողության հասնել մեծ քաղաքականության մեջ և հեղինակության արժանանալ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Կարդացեք նաև
Համոզված եմ, որ Ղազախստանի և Հայաստանի միջև կառուցողական համագործակցությունը կշարունակի զարգանալ ի շահ մեր ժողովուրդների»:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ