Ermenihaber.am – Թուրքիայի խոշորագույն Ստամբուլ քաղաքում տեղի ունեցող քաղաքապետի ընտրության ժամանակ բախում է տեղի ունեցել իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների միջև:
Հաղորդվում է, որ Շիշլի թաղամասի տեղամասերից մեկում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) անդամ մի խումբ երիտասարդներ «հայրենիքի դավաճաններ» վանկարկումներով հարձակվել են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (CHP-ԺՀԿ) ներկայացուցիչների վրա:
Բախումը մեծ չափերի չի հասել, քանի որ ոստիկանները կարողացել են ժամանակին միջամտել ու դադարեցնել այն:
Հարձակվողները բերման են ենթարկվել։
Կարդացեք նաև
Այսօր՝ հունիսի 23-ին, Ստամբուլում տեղի ունեցող քաղաքապետի ընտրություններում գլխավոր մրցակիցներն են իշխող ԱԶԿ-ի առաջադրած Բինալի Յըլդըրըմը և ընդդիմադիր ԺՀԿ-ի թեկնածու Էքրեմ Իմամօղլուն:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացել էր ՏԻՄ ընտրություններ, որի արդյունքում 13 հազար ձայնի առավելությամբ Ստամբուլում հաղթող էր ճանաչվել Էքրեմ Իմամօղլուն: Սակայն ԱԶԿ-ի բազմաթիվ բողոքների արդյունքում մայիսի 6-ին Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ հայտարարեց Ստամբուլի ընտրությունների արդյունքները՝ նշանակելով նոր ընտրություններ: