ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով հուլիսի 8-ից արգելվում է ավիափոխադրումներ իրականացնել Ռուսաստանից Վրաստան: Ի հեճուկս այս քայլի, վրացական դիվանագիտական առաքելությունները օտարերկրացիներին հրավիրում են հանգստանալ Վրաստանում: Այս մասին տեղեկացնում է www.apsny.ge-ն:
Նույն աղբյուրի հաղորդմամբ, օրինակ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանատունը հրավիրում է անպայման այցելել Վրաստան ու հայտնում, որ առաջիկա ամիսներին տեղեկատվություն կհրապարակվի, թե հատկապես որտեղ եւ ինչպես կարելի է հաճելի հանգիստ ունենալ:
Արձակուրդը Վրաստանում անցկացնելու առաջարկ է արել նաեւ Դանիայում Վրաստանի դեսպանատունը: Վրացական դեսպանատները նաեւ իմիջային տեսահոլովակներ են հրապարակել ֆեյսբուքի իրենց էջերում՝ ներկայացնելով Վրաստանի գրավչությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ