Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստված աներ գոնե Շմայսի նման մարդիկ լինեին խորհրդարանում». Գալուստ Սահակյան

Հունիս 22,2019 23:16

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հայրը Շահումյանի շրջանի 33 գյուղի դպրոցի տնօրենն է եղել, հորը՝ որպես մանկավարժի լավ օրինակ ունենալով՝ Գալուստ Սահակյանը երազել է ուսուցիչ դառնալ:

«Ես տան ամենապուճուր, պուճուր ասեմ, որ հասկանալի լինի, երեխաներից մեկը անընդհատ հորս հետ էի եւ ցանկացել եմ դառնալ ուսուցիչ, դարձել եմ ուսուցիչ, այսօր էլ երախտապարտ եմ իմ ուսուցչության համար »,- հիշում է Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով, չնայած հարազատները նրան հորդորում էին իրավաբան դառնալ, ինքը գնաց երազանքի հետքերով ու ընդունվեց ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ, բուհն էլ ավարտելուց հետո սկսեց մասնագիտական աշխատանքը. Երեւանի մի քանի դպրոցներում նախ որպես ուսուցիչ, ուսմասվար, հետո արդեն տնօրենի տեղակալ ու տնօրեն: Նա վստահեցրեց, որ իր աշակերտները երբեք չեն փորձել լավ գնահատականի կամ այլ նպատակով իրեն կաշառել.

«Առավոտյան 7-ին, 7:30 մտնում էի դպրոց, նայում էի շենքին, եթե հանկարծ շենքի վրա մի փոքր գիծ տեսնեի գծված, օրեր էր տեւում, որ գտնեի, թե ով էր դա արել, այսինքն, այդ գծի համար մեծ աշխատանք էի տանում: Նման իրավիճակ, որ աշակերտին բարձր գնահատելու, ցածր գնահատելու համար ինչ-որ բան առաջարկեին, այն ժամանակ մոդա չէր, այսօրվա պես, որովհետեւ մարդիկ սովորում էին ու ավարտում էին»: Գալուստ Սահակյանն աշխատել է նաեւ Մետաքսի գործարանում որպես էլեկտրիկ, փականագործ:

«Հայտնի մարդկանց առաջին քայլերը» շարքի շրջանակում Գալուստ Սահակյանը նախընտրեց ավելի շատ խոսել քաղաքականությունից, քան իր առաջին քայլերից. «Ես կուզենայի ինչպես իրենց կազմակերպած հանրահավաքների ժամանակ էին ասում ՝ Նիկոլը հենց վարչապետ դառնա, տեսեք ԱՄՆ-ը միանգամից իր ամբողջ բյուջեն բերելու է այստեղ դնի,տեսեք՝ ոնց եք ապրելու: Վարչապետ դարձավ, էս ժողովուրդը բան պետք է տեսներ, ինձ ասեք՝ ինչ է տեսել ժողովուրդը, հարկավոր է, որ Նիկոլի շուրջը լինեն տնտեսագետներ ու իրավաբաններ , որ կարողանա տնտեսությունն ապահովել: Մենք այն կուսակցությունն ենք, որը զբաղվում է ազգի անվտանգության խնդիրներով, իսկ անվտանգություն է նաեւ, որ ժողովուրդը կարողանա միս ուտի, ամեն ինչը թանկացել է, թանկացել է  նաեւ բանջարեղենը: Պետական համակարգն այսօր չի աշխատում, էն գյուղացին կարգին չի էլ կարողանում իր խնդիրները ներկայացնել, հենց խնդիր է  ունենում, փողոց է  փակում, փողոց փակողների պետությո՞ւն ենք մենք, նման պետություն աշխարհում տեսե՞լ եք»:

Խորհրդարանի նախկին ղեկավարը զրույցի վերջում նաեւ իր գնահատականները տվեց այսօրվա խորհրդարանականների մասին. «Որեւէ մեկը՝ համարյա 90 տոկոսը,  չկա, որ մասնակցած լինի խորհրդարանական ընտրություններին, քաղաքական գործունեությամբ զբաղված լինի: Ես ընդհանրապես քաղաքական խոսացող չեմ տեսնում, երբեմն-երբեմն մի քանի հոգի կա, մնացածը որ խոսում են, ոնց որ որեւէ ռեստորանում նստեն, սուրճ խմելու ժամանակ ինչ-որ բաներ ասեն, ոչ օրենքներն են հասկանում, ոչ էլ բարձրանում են խոսելու: Նայում եմ ու զարմացած մտածում՝ էդ շենքն էդքան սարքելուց հետո, էս կառավարությունը էդքան սարքելուց հետո,  ամբողջացնելով կառավարման ձեւակերպումները եւ դրանք ներկայացնելուց հետո, լավ, մի բան էլ թող սարքեն, մի տարվա մեջ մի բան չսարքե՞ք, որ ասեն՝ էս էլ մենք սարքեցինք»:

Մեր դիտարկմանը, իսկ ձեր իշխանության օրոք մի շարք ՀՀԿ-ական պատգամավորներ աչքի էին ընկնում միայն իրենց մականուններով , պարոն Սահակյանն ասաց. «Ես կուզենայի, որ Շմայսը հիմա խորհրդարանում լիներ, Շմայսը երկու ոտքով կանգնած էր իր թիմի հետեւում, Աստված աներ Շմայսի նման մարդիկ լինեին այնտեղ, որոնք կռվել են պատերազմի ժամանակ, գոնե Շմայսի նման մարդիկ լինեին: Նայում ես մի փաստաբան- պատգամավոր խոսում է , ասում եմ՝ սրան ով է դիպլոմ տվել, սրան ով է ընտրել, բերել Ազգային ժողով: Իրենք մեղավոր չեն, մեղավորը մեր ժողովուրդն է, ինչ արել են, դրանով էլ գնում են»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իրատես says:

    Ազգը էնպես չեք դեգրեդացրել,որ հիմա էլ ազգից եք դժգոհում…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930