Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Արամյան. Առաջինը՝ պետք է փորձես փայփայել հարաբերությունները ներքին ներդրողի հետ

Հունիս 22,2019 20:00

Այսօր «Իմ քայլը հանուն Տավուշի» բիզնես-համաժողովին մասնակցում էր նաեւ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ արդյոք նոր կառավարությունը գնում է տնտեսական հեղափոխության ճանապարհով՝ ինչպես որ հայտարարել էր վարչապետ Փաշինյանը, պարոն Արամյանն ասաց. «Ես կարծում եմ, որ կառավարությունը նկատի ունի հարկային բարեփոխումները: Հեղափոխություն, ինչ-որ նորովի մոտեցումներ, պետք է դա, անպայման, համեմված լինեն բարեփոխումներով: Անկեղծ լինենք. Կարեւոր է նմանատիպ ֆորումների կազմակերպումը, որովհետեւ երկու կարեւորագույն հենք ներտնտեսական զարգացմանը պետք է ուղղորդեն: Առաջինը՝ արտահանմանը միտված տնտեսական աճն է: Բոլորս խոսում ենք դրա մասին եւ, կարեւոր է, որ թիրախավորենք արտահանումը: Երկրորդ՝ տարածքների համաչափ զարգացումն է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Aravot.am-ի հարցին՝ ուղղակի ներդրումները 11 տոկոսով նվազել են, ո՞ր հարցում է սխալվել կառավարությունը, ինչը չի արել, որ պետք է աներ, Վարդան Արամյանը պատասխանեց. «Դժվարանում եմ ասել՝ որտեղ է սխալվել: Եթե նկատի ունեք օտարերկրյա ուղղակի ներդրումները, ապա դրանք, սովորաբար, արձագանքում են առաջինը ներքին ներդրողներին, այսինքն՝ առաջինը պետք է փորձես փայփայել հարաբերությունները կամ լավ հարաբերություններ պահպանես ներքին ներդրողի հետ, որպեսզի նրանք ծիծեռնակի պես առաջին ներդրողը լինեն, որոնց հետեւից գալու են օտարերկրյա ներդրողները»:

Վարդան Արամյանի կարծիքով, բացի նրանից, որ մուտքի խոչընդոտները վերացվել են, ինչը հնարավորություն է տալիս շուկայում մրցակցություն ապահովել, տնտեսվարողներն ակնկալում են որոշակի որոշումների կայացում՝ մակրոտնտեսական քաղաքականության մասով: Վարդան Արամյանը մտահոգիչ է համարում, որ մեզ մոտ բավականին շատ աճում են վարկերը, որոնք, հիմնականում, սպառողական բնույթի են, ինչը վտանգավոր է:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930