Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Ադրբեջանին ձեռնտու չէր լինի հիմա սադրանքի դիմել, բայց չենք կարող բացառել արկածախնդրությունը». Զոլյան

Հունիս 22,2019 19:30

«Նման դեպքերում խորհուրդ կտայի չղեկավարվել ադրբեջանական կողմի հայտարարություններով: Ցանկացած բան էլ կարող են հայտարարել, եւ դա կարող է իրականության հետ կապ չունենալ: Կարեւորն իրավիճակի շուրջ մեր վերլուծությունն է»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այն հայտարարությանը, թե միջազգային դրությունն այս պահին թույլ չի տալիս հայկական կողմի դեմ պատերազմ սկսել, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, քաղաքագետ Միքայել Զոլյանը:

«Ներկայում Ադրբեջանի տեսանկյունից վերջինիս ձեռնտու չէր լինի ՀՀ-ի եւ Արցախի դեմ սանձազերծել որեւէ սադրանք, բայց, դրանով հանդերձ, մենք չենք կարող բացառել, որ նա կարող է ինչ-ինչ քայլեր ձեռնարկել՝ գնալով արկածախնդրության: Դա հնարավոր է ցանկացած պահի: Բայց իրավիճակի այս պահի վերլուծությամբ՝ էսկալացիայի վտանգը համեմատաբար փոքր է, եւ դա չի նշանակում, թե այն չկա»,-շեշտեց Միքայել Զոլյանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930