ՀՀ վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանի ցավակցական խոսքը բանաստեղծ Կարինե Աշուղյանի մահվան կապակցությամբ
Մեծագույն ցավ ապրեցի` տեղեկանալով բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, լավ ընկեր Կարինե Աշուղյանի անժամանակ մահվան մասին: Մեծ է նրա ավանդը հատկապես գրական ու թարգմանչական գործում: Նա բացառիկ գեղեցկությամբ և վարպետությամբ է թարգմանել Մարինա Ցվետաևայի, Աննա Ախմատովայի, Նաթելլա Լալաբեկյանի և այլոց ստեղծագործությունները: Իսկ իր` Կարինե Աշուղյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով` աշխարհին ներկայացնելով հայ ժամանակակից գրական միտքը:
Իմ վշտակցությունն եմ հղում Կարինե Աշուղյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին: Կորուստն անդառնալի է, քանի որ մենք կորցրել ենք հրաշալի բանաստեղծի, տաղանդավոր մարդու և լավ ընկերոջ:
Կարդացեք նաև
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ