Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված ՀՀ քաղաքացին բողոք և խնդիր չունի

Հունիս 22,2019 16:20

Տեղեկացնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր տեսակցել են Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանին։ Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացին իր փոխանցմամբ որևէ բողոք և խնդիր չունի ու նշում է, որ իր հետ վերաբերվում են հարգանքով։

Այսօր նրա հետ տեսակցել են նաև Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։ Դեսպանության դիվանագետները նաև հեռախոսազանգ են կազմակերպել ձերբակալվածի և նրա հարազատների միջև և նաև ձերբակալվածների պահման վայրի ղեկավարության հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակամիջոցում հանդիպում կազմակերպվի նաև ձերբակալվածի և նրա ծնողի միջև։

Դեսպանությունը նաև իր իրավաբանի միջոցով բողոք է ներկայացրել դատարան, որպեսզի ՀՀ քաղաքացու կալանքի ժամկետը կրճատվի։ Գործի շրջանակներում հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կտեղեկացնի ամենասեղմ ժամկետներում։

 

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930