Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գևորգյանին երկրից դուրս չթողնելու վերաբերյալ պաշտպանի բողոքը ՄԻՊ-ն ընդունել է վարույթ․ «Փաստինֆո»

Հունիս 22,2019 16:00

«Փաստինֆո»-Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին երկրից դուրս գալ չթողնելու վերաբերյալ պաշտպանի բողոքը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ընդունել է վարույթ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանից։

Վերջինս հայտնեց նաեւ, որ ՄԻՊ-ից գրավոր պատասխան են ստացել, որ մեր դիմում-բողոքը վարույթ են ընդունել։ «Բանավոր կարգով տեղեկացրել են, որ միջոցներ են ձեռնարկում, մասնավորապես՝ դիմել են Քրեական հետախուզական վարչությանը, որտեղից պատասխանել էին, որ գրությունը հիմք չէ սահմանը հատել չթույլատրելու համար, պետք է լինի դատարանի որոշում»։

Նույնաբովանդակ որոշում պաշտպանը ստացել է նաեւ Ոստիկանությունից. «ՄԻՊ-ը մեզ հայտնեց նաեւ, որ առանձին դիմել են նաեւ ՀՀ ոստիկանաապետ Վալերի Օսիպյանին, սակայն դրա արդյունքների մասին դեռեւս տեղեկություն չունենք»։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին պարզ էր դարձել, որ Արմեն Գեւորգյանին թույլ չեն տվել հատել սահմանը՝ նշելով, որ համակարգում նրա ելքի վրա արգելք է դրված։ Գեւորգյանը ցանկանում էր աշխատանքային այցով 3 օրով մեկնել ՌԴ։

Ինչ վերաբերում է Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ ՄԻՊ-ին ուղղված բողոքին, Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ դրանից դեռեւս պատասխան չկա. «Որեւէ դրական արդյունք դեռ չունենք, եւ ինքներս ենք արդեն միջոցներ ձեռնարկում. դատարանից ստացել ենք գրություն, որով դատարանը հայտնում է, որ մեր գույքի հարցին կանդրադառնա, երբ քրեական գործի վարույթի քննությունը կվերսկվի»։

Այս գրությունը պաշտպանը դիտարկում է  որպես որոշում եւ մտադրություն ունի այն բողոքարկել։

Հիշեցնենք, որ քննիչի որոշմամբ՝ Արմեն Գեւորգյանի ողջ գույքի վրա արգելանք է դրված, ինչը, ըստ պաշտպանական կողմի, անհամաչափ է։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930