Այսօր «Իմ քայլը հանուն Տավուշի» բիզնես-համաժողովի ժամանակ Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանն իր ելույթից հետո միջոցառմանը ներկա գործարարներին կոչ արեց համարձակ ներկայացնել խնդիրները, որոնց հանդիպում են գործարարները բիզնեսը վարելու ժամանակ:
Գործարար Սուրեն Դավթյանը ողջունելով երկրում տեղի ունեցած փոփոխությունն՝ ասաց․ «Դուք ասում եք խաղի կանոնները փոխվել են, շատ լավ է, որ փոխվել են, բայց ձեր խաղի կանոնները ճկուն չեն»:
Գործարարն ասաց, որ խոսքը վերաբերում է վարկի ձեռքբերման ժամանակահատվածին, որը շատ հաճախ, երկար գործընթաց է եւ անցնում այն ժամանակահատվածը, որի ընթացքում այդ վարկային միջոցները հարկավոր են: Գործարարի ներկայացմամբ, իրենց արտադրությունը սեզոնային բնույթ է կրում՝ հունիսից՝ հոկտեմբեր եւ հումքը ձեռքբերելու համար, եթե վարկի համար դիմում են մայիս ամսին, ապա այն տրամադրվում է հոկտեմբերին, երբ արդեն պետք չի:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Մեկ այլ՝ ռուսաստանաբնակ հայ գործարար էլ, որը հետաքրքրված էր Հայաստանում ներդրումներ անելով, ասաց, որ կառավարությունն իրենց թվեր ներկայացնի՝ տնտեսական աճի ցուցանիշ, ՀՆԱ, ներդրումների վիճակագրություն, տնտեսության տեսլական եւ այլն, որպեսզի բիզնեսը վերլուծի եւ հասկանա՝ ուզում է ներդրում անել, թե՝ ոչ:
Մանրամասները՝ տեսանյութում
Էկոնոմիկայի փոխնախարարն ի պատասխան ասաց, որ Տավուշի մարզում բիզնեսների կոնցենտրացիան բավականին բարձր է: Ասաց նաեւ՝ մարզը դեռեւս համարվում է գյուղատնտեսական, բայց վերջին հինգ տարվա ընթացքում ծառայությունների ոլորտը կրկնակի աճել է՝ շրջանառությունն այս ոլորտում հասնելով 15 միլիարդ դրամի: Նույնքան էլ աճել է արդյունաբերությունը: Պարոն Ավանեսյանն ասաց, որ պատրաստ են բոլոր թվերը տրամադրել:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ