Այսօր Դիլիջանում կազմակերպված «Իմ քայլը հանուն Տավուշի» բիզնես-համաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր բացման խոսքում նշեց, որ փոփոխությունների շարժիչ ուժը պետք է լինի կառավարությունը, բայց փոփոխությունների ճակատագիրը որոշողը քաղաքացիներն են:
Նրա խոսքով, կառավարությունը պետք է հնարավորություն ստեղծի, որպեսզի մարդիկ իրենց տաղանդը բացահայտելու, իրացնելու հնարավորություններ ունենան. «Մեր ամենակարեւոր նպատակը անհատական ջանքի խրախուսումն ու քաջալերումն է ՀՀ զարգացման գործում, որովհետեւ մենք համոզված ենք, որ ՀՀ քաղաքացիների անհատական ջանքն է այն շրջադարձային կետը, երևույթը, որը Հայաստանը պետք է բարձրացնի տնտեսապես, քաղաքականապես եւ բոլոր առումներով նոր մակարդակի»:
Վարչապետը գործարարների անուններ թվարկեց, որոնք ներդրում են արել Տավուշի մարզում եւ հաջողությունների են հասել. «Այդ մարդիկ մեր ժամանակների հերոսներն են, եւ այդ մարդկանց օրինակը պետք է ոգեւորի ուրիշներին»,-ասաց Փաշինյանը:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, խնդիրը փողը չէ, փողն ընդհանրապես կարեւոր չէ, կարեւորն այն է, որ մարդն ամեն առավոտյան արթնանում է եւ գիտի, թե ինչ պետք է անի եւ օրվա վերջում բավարարված է զգում, որ ինչ-որ բան ստեղծեց:
Կարդացեք նաև
«Եվ ինքը հաղթել է հուսահատությանը, հաղթել է քուչային, որ պետք է ընդունված տրամաբանության համաձայն պպզեր եւ սպասեր, թե ով պետք է գա, իրենց առաջարկի` ներգրավվել ընտրակեղծարարների կրիմինալ թիմում, նա հաղթել է այդ իրականությանը»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ մի քանի դեպք կա, որ Երեւանից տեղափոխվել են գյուղ, չնայած՝ հակառակն է տրամաբանությունը, որ գյուղից պետք է տեղափոխվել Երեւան, որ հաջողություններ ունենան, ես էլ եմ այդ օրինակներից, ես վատ օրինակ եմ»,-ասաց Փաշինյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ