Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը շարունակում է մնալ թրաֆիկինգի խնդրահարույց խմբում. Պետդեպը զեկույց է հրապարակել

Հունիս 22,2019 13:16

Հայաստանի կառավարությունը լիարժեք չի համապատասխանում թրաֆիկինգը բացառելու համար նվազագույն չափանիշներին, բայց այդ ուղղությամբ նշանակալի քայլեր է ձեռնարկում: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության «Մարդկանց թրաֆիկինգի մասին» 2019թ. զեկույցում:

Նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատությամբ Հայաստանն էլ ավելի ակտիվ ջանքեր է գործադրել՝ կազմակերպելով արդյունավետ դասընթացներ իրավակիրառ մարմինների համար, իրավագիտակցության բարձրացմանն ուղղված տարբեր արշավներ, ընդունելով և սովորեցնելով 64 սոցիալական աշխատողների, որոնք կզբաղվեն նաև թրաֆիկինգի հարցերով և նախապես հայտնաբերելով թրաֆիկինգի որոշ զոհերի, ասվում է զեկույցում:

Այնուամենայնիվ, որոշ առանցքային հարցերում կառավարությունը չի համապատասխանեցրել իր քայլերը նվազագույն չափանիշներին, ուստի երկրորդ տարին անընդմեջ շարունակում է մնալ խնդրահարույց՝ երկրորդ խմբում: Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ կառավարությունը չի պատժել մարդկանց առևտրով զբաղվողներին և նախորդ տարիների համեմատությամբ դրանով զբաղվող ավելի քիչ մարդիկ են հետապնդման ենթարկվել:

Թրաֆիկինգի զոհերը պատշաճ հասանելիություն չեն ունեցել արդարադատությանը: Վերաինտեգրման համար ռեսուրսների, այդ թվում ժամանակավոր կացարանների և որդեգիր ընտանիքների պակասը, հանգեցրել է թրաֆիկինգի զոհերի կրկնակի վիկտիմիզացմանը և որոշ զոհերի անօթևան դառնալուն: Կառավարությունը չի իրականացրել աշխատաշուկայի ստուգում, ինչի հետևանքով չի բացահայտվել, քննվել կամ կանխվել թրաֆիկինգը դեպքերը:

Զեկույցի հեղինակները Հայաստանի կառավարությանը խորհուրդ են տալիս փութաջանորեն քննել, հետապնդել և պատժել թրաֆիկինգով զբաղվողներին, մշակել այնպիսի ստանդարտ գործընթացներ, որոնք թույլ կտան հայտնաբերել թրաֆիկինգի զոհերին, ինչպես նաև վերապատրաստել պաշտոնյաներին նրանց հայտնաբերելու համար: Բացի այդ, զեկույցի հեղինակներն առաջարկում են մշակել և իրականացնել կանխարգելիչ միջոցներ՝ պետական վերահսկողության տակ գտնվող երեխաների խնամքի հաստատություններում երեխաների թրաֆիկինգը կանխելու համար, ինչպես նաև աշխատել Ռուսաստանի իշխանությունների հետ՝ թրաֆիկինգի զոհերին հայտնաբերելու համար:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930