Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկավոր էր ներման ակտ հրապարակել՝ այլեւս անցյալին չվերադառնալու մտայնությամբ․ «Հրապարակ»

Հունիս 22,2019 12:35

Ի՞նչ էր հարկավոր անել, որպեսզի հեղափոխությունը հաղթանակեր ամենուր եւ չվերածվեր պարզ իշխանափոխության, որի ժամանակ փոխվում են անունները, բայց չի փոխվում ոչինչ։ Դրա համար հարկավոր էր ապրիլի 24-ից սկսած՝ փոխել ոչ թե կոնկրետ մարդկանց, այլ մեխանիզմները, մթնոլորտը, հրահանգները, գործելաոճը։ Հարկավոր էր ոչ թե ազատվել նախկին կադրերից՝ կործանելով ամբողջական ինստիտուտներ ու համակարգեր, այլ հայտարարել, որ այսօրվանից ապրում ենք օրենքի ու օրինականության դաշտում՝ ով խախտի, հեռանալու է, պատժվելու է։

Հարկավոր էր ոչ թե շնչակտուր վազողի հոգեբանությամբ փոխել բոլոր ընտրովի մարմիններն ու դրանց ղեկավարներին, հալածել անցյալում աշխատած բոլոր պաշտոնյաներին ու գործիչներին, այլ նրանց արգելել հին մեթոդներով աշխատել, եւ անձերին փոխել միայն այն ժամանակ, երբ չէին ենթարկվի նոր կանոններին ու նոր սկզբունքներին։ Հարկավոր էր ոչ թե փորփրել անցյալի քրեական գործերն ու վերաբացել որոշ գործեր՝ ընտրովի մոտեցում դրսեւորելով դրանց հանդեպ եւ երկակի ստանդարտներ կիրառելով, այլ գիծ քաշել անցյալի ու ներկայի միջեւ եւ ներման ակտ հրապարակել՝ այլեւս անցյալին չվերադառնալու մտայնությամբ։

 

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930