Երեկ օրվա ընթացքում տեղեկություններ էին շրջանառվում, որ նախօրեին ԱԺ կողմից ԲԴԽ անդամ ընտրված Գրիգոր Բեքմեզյանն է դառնալու ԲԴԽ նախագահ։«Փաստի» հետ զրույցում Գրիգոր Բեքմեզյանը նշեց, որ նման խոսակցություն չի եղել և չի էլ կարող լինել: «Հիմա ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հերթը պատկանում է դատավորների միության կողմից առաջադրված դատավոր-թեկնածուին»,ասաց Գրիգոր Բեքմեզյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: