Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան․ ՍԴ անդամները գործել են Սահմանադրական դատարանի և դատավորների անունից՝ չունենալով այդպիսի լիազորություններ․ «Հայկական ժամանակ»

Հունիս 22,2019 11:35

Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ:

Գործող Սահմանադրության՝ ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո (2018 ապրիլ 9) խորհրդարանն ընտրել է Սահմանադրական դատարանի միայն 2 դատավոր՝ Արման Դիլանյան եւ Վահե Գրիգորյան։ Մյուս յոթ անդամներն ընտրվել են դեռեւս նախորդ Սահմանադրության հոդվածների գործելու ընթացքում:

Սույն աղմկահարույց թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել փաստաբան Տիգրան Եգորյանը:

– Պարոն Եգորյաներեկ Վահե Գրիգորյանը անակնկալ հայտարարությամբ հանդես եկավասացոր ՍԴ է գնում նախագահի լիազորություններովԱյս թնջուկը ինչպե՞ս կարելի է լուծել:

– Կարեւոր մի քանի փաստական տվյալներ հստակեցնենք. 2018 թվականի ապրիլի 9-ից Սահմանադրական դատարանի միայն երկու դատավոր է ընտրվել, որոնցից մեկը Արման Դիլանյանն է, մյուսը՝ Վահե Գրիգորյանը: Օրենքի ուժով հաշվի առնելով այն, որ այս պահին Սահմանադրական դատարանի դատավորների կողմից նախագահ ընտրված չէ, իսկ Արման Դիլանյանը գտնվում է արձակուրդում, Վահե Գրիգորյանը պարտավոր է ստանձնել Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների կատարումը: Այստեղ որեւէ թնջուկ չկա, սա օրենքի պահանջ է, ինչպես նաեւ այն, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ըստ Սահմանադրության 213-րդ հոդվածի՝ պետք է առաջադրվեին եւ ընտրվեին Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներ, ինչը չի արվել իրավասու եւ լիազոր մարմիների կողմից: Դրա փոխարեն, Սահմանդրական դատարանի անդամները ի խախտումն Սահմանադրության, գործել են Սահմանադրական դատարանի և դատավորների անունից՝ չունենալով այդպիսի լիազորություններ:

– Իսկ ՍԴ անդամների հարցն ինչպե՞ս է լուծվում:

– Իրենք չեն կարող ավտոմատ դառնալ Սահամանդրական դատարանի դատավորներ: Իրենք մնում եմ ՍԴ անդամներ, որոնք ըստ 2015 թվականի Սահմանադրության՝ որեւէ գործառույթ եւ լիազորություն չունեն Սահմանդրական դատարանի հետ կապված եւ Սահմանադրական արդարադատության գործընթացում:

– Երեկ  Հրայր Թովմասյանը աշխատանքի է գնացել, ի՞նչ պետք է նա անի:

– Նա ՍԴ անդամ է. աշխատանքի է գնացել արտահայտությունը մի քիչ խնդրահարույց է, որովհետեւ ըստ Սահմանադրության՝ եւ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի՝ նա աշխատանք չունի այնտեղ կատարելու, չկա որեւէ այնպիսի աշխատանք, որ նա պարտավոր է եւ իրավունք ունի կատարելու որպես Սահմանադրական դատարանի անդամ: Այն փաստը, որ արձանագրվել է, միայն Հրայր Թովմասյանի Սահմանադրական դատարանի շենք գնալու փաստն է, ոչ այլ ինչ:

 

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930