Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իջևանի քաղաքապետ. Ես քրեական արարք թույլ չեմ տվել

Հունիս 22,2019 11:27

Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, որի նկատմամբ քրեական գործ է հարուցված` պաշտոնական դիրքը չարաշահելու հիմքով, այսօր Դիլիջանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը համոզված է, որ քրեական արարք թույլ չի տվել։

Նրա խոսքով, որևէ խնդիր չի առաջանա, քանի որ շարժվել է օրենսդրության և Սահմանադրության համաձայն։

Հիշեցնենք, որ խոսքը Իջևանի բնակիչներից մեկին պատկանող տարածքը քաղաքապետի կողմից հանրային պուրակ դարձնելու մտադրության մասին է, որի դեմ քաղաքացին բողոքել էր։

Իջևանի քաղաքապետը մասնակցում էր Դիլիջանում կազմակերպված «Իմ քայլը հանուն Տավուշի» բիզնես համաժողովին։

Նրա պարզաբանումները` տեսանյութում՝ քիչ անց։

 

Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930