Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Բաղդասարյան․ Թովմասյանի իրավագիտակցությունը բարձր է, եւ ինքը կանի բոլոր անհրաժեշտ քայլերը․ «Հայկական ժամանակ»

Հունիս 22,2019 11:05

Հրայր Թովմասյանը դե ֆակտո շարունակում է գտնվել Սահմանադրական դատարանի նախագահի կարգավիճակում, սակայն իրավաբանորեն այդ կարգավիճակը չունի։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Վահե Գրիգորյանի այն հայտարարությանը, որ ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը։

«Ես, որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, Վահե Գրիգորյանի թեկնածությանը քվեարկելիս, նրա ելույթը լսելիս եւ դրանից առաջ ասել եմ, որ ՀՀ-ում ես ճանաչում եմ մեկ դատավոր, այսօր արդեն ճանաչում եմ ՍԴ երկու դատավոր՝ Վահե Գրիգորյան եւ Արման Դիլանյան, եւ այլ անձ չեմ ճանաչում։ Եթե այլ անձ իրեն ճանաչում է որպես ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր, ընդունեք, որ ես էլ եմ ՍԴ դատավոր»,-ասաց Բաղդասարյանը։

Նա ասաց, որ եթե ՍԴ նախագահի լիազորությունները կատարող Հրայր Թովմասյանը համաձայն չէ Վահե Գրիգորյանի հնչեցրած հայտարարության եւ պնդումների հետ, ապա կարող է դրանք վիճարկել Վարչական դատարանում․

Ինչ վերաբերում է հարցին, որ ՍԴ-ն վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի բողոքը, Բաղդասարյանն արձագանքեց, որ, իր կարծիքով, նրանք որեւէ որոշում չպիտի ընդունեին․

«Ես կարծում եմ՝ իրենց իրավագիտակցությունը կհասնի այն մակարդակին, որ հաջորդ քայլերն այսպես չեն ձեռնարկի, որովհետեւ բացի դատականից՝ կան նաեւ օրենսդիր եւ գործադիր մարմիններ, եւ եթե նրանք տեսնեն, որ կատարվում է ապօրինություն, անձամբ ես՝ իմ լիազորության շրջանակներում կարող եմ կանխել, կանխելու լծակներն ունեմ»,- պնդեց իրավաբանը։ Հարցին՝ թե ինչ լծակներ ունի, ինչպես է կանխելու, Բաղդասարյանը պատասխանեց, որ արագ գործընթաց չէ եւ «կինոյի» վերջը թող հիմա չերեւա․

«Պարոն Հրայր Թովմասյանին ես ճանաչում եմ երկար տարիներ եւ կարծում եմ՝ պարոն Թովմասյանի իրավագիտակցությունը եւս բարձր է, եւ ինքը կանի բոլոր անհրաժեշտ քայլերը, եւ եթե համաձայն չի լինի Վահե Գրիգորյանի հետ, որեւէ կաշկանդվածություն չունի՝ կարող է դիմել Վարչական դատարան, եթե դատարանը որոշի, որ Վահե Գրիգորյանը սխալ է, եւ գործադիրի կամ օրենսդիրի գործողությունները ճիշտ չէին, հետեւաբար այդպես կլինի»,-նկատեց պատգամավորը։

Նիկոլայ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ եթե սահմանադրական քվորումը պահանջում է առնվազն հինգ դատավոր՝ որոշումներ կայացնելու համար, եւ եթե մինչ այժմ եղել է ընդամենը մեկ դատավոր եւ 7 անդամ, ապա այս ընթացքում ՍԴ-ի կայացրած որոշումները ուժը կորցրա՞ծ են ճանաչվելու։ Իրավաբանը պատասխանեց՝ քանի որ իրավական անվտանգության խնդիր կա եւ որպեսզի ճգնաժամ չլինի՝ այդ որոշումների իրավականությունը կպահպանվի:

 

Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930