Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստիճանաբար լուրջ քննարկման առարկա է դառնում արցախյան ինչ-ինչ տարածքներ հանձնելու թեման»

Հունիս 22,2019 10:25

«Այն զգացողությունն ունեմ, որ անցյալ տարեմուտին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո մեր բանակցողները աստիճանաբար սկսեցին վերադառնալ Մադրիդյան սկզբունքների շրջանակներում ներկայացված բանակցային օրակարգին»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով նախօրեին, ԱՄՆ-ում կայացած ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանն` ասաց, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

«Մտավախություն ունեմ, որ աստիճանաբար իրապես լուրջ քննարկման առարկա է դառնում արցախյան ինչ-ինչ տարածքներ Ադրբեջանին հանձնելու ծրագրի տեխնիկական մանրամասների թեման: Անգամ եթե այս հարցում դեռ չկա անհրաժեշտ հստակությունը, այնուամենայնիվ մեր պատասխանատուների կողմից կիրառվող եզրույթները ստիպում են ուշադրություն դարձնել այն իրողության վրա, որ Արցախի տարածքային ամբողջականության ապահովման ասպեկտը լիովին բացառված է նրանց կողմից հռչակված առաջնահերթությունների շարքից»,- ասաց մեր զրուցակիցը:

Արման Մելիքյանի հետ զրույցի այլ մանրամասները` «Առավոտի» հաջորդ համարում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

22․06․2019 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930