Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խաչիկցի դպրոցականը՝ թարգմանչուհի դառնալու ու Ձմեռ պապից ստացած բառարանի մասին

Հունիս 22,2019 12:30

Գայանեն սովորում է սահմանամերձ Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցում, արդեն փոխադրվել է վեցերորդ դասարան: Բոլոր երեխաների պես նա էլ բազմաթիվ երազանքներ ունի: Գայանեն որոշել է թարգմանչուհի դառնալ, թարգմանություններ անել անգլերենից եւ ռուսերենից:

«Երբ թարգմանչուհի դառնամ, ավելի լավ կծանոթանամ այլ լեզուների, շատ գրքեր կկարդամ օտար լեզուներով ու շատ բան կիմանամ»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Գայանեն: Նա պատմում է նաեւ իր ուսուցչուհու՝ Թագուհի Գեւորգյանի մասին, որը նրան գերմաներեն է դասավանդում, բայց ինքն ավելի շատ անգլերենն է սիրում, դրա համար անգլերենի խմբակ է հաճախել: «Մի ժամանակ անգլերեն էր սովորեցնում տեր Հովհաննեսը, բայց հետո նա զբաղվածության պատճառով այլեւս չկարողացավ շարունակել այդ աշխատանքը»,-ափսոսում է աղջիկը:

Նրա երազանքներից մեկը Մեծ Բրիտանիա մեկնելն է: «Այնտեղ շատ գեղեցիկ վայրեր կան, բնությունն, ասում են, շատ գեղեցիկ է……Ես տանն անգլերեն շատ երգեր եմ լսում»,-նշում է երեխան:

Խաչիկցի դպրոցականը շատ է սիրում իր գյուղը, այն համարում է աշխարհի ամենագեղեցիկ անկյունը, ասում է՝ սահմանամերձ է, բայց հայ զինվորները հսկում են սահմանը եւ իրենք ապահով են զգում:

«Ես ազատ ժամանակ նկարում եմ, օրինակ՝ նկարել եմ մեր գյուղը, մեր գյուղի խաղահրապարակը ու փակցրել եմ մեր պատերին»,-ասում է երեխան:

Երազում է, որ մեծանա՝ թարգմանչուհի դառնա ու շատ փող աշխատի, աջակցի, որ իրենց գյուղի մանկապարտեզում ավելի լավ պայմաններ լինեն: Իր ամենաթանկ նվերը Գայանեն համարում է անգլերենի բառարանը, որը ստացել է Ձմեռ պապից:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

21.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930