Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով արգելվում է ավիաընկերություններին հուլիսի 8-ից փոխադրումներ իրականացնել Ռուսաստանից Վրաստան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Պուտինը նաև կարգադրել է կառավարությանն ապահովել Վրաստանի տարածքում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների վերադարձը:
Բացի այդ, նախագահը խորհուրդ է տվել տուրօպերատորներին թռիչքների արգելքի ընթացքում Ռուսաստան-Վրաստան ուղղությամբ ուղևորություններ չկազմակերպել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ