Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը, ով սովորում է Թբիլիսիում։ Նախնական տեղեկատվությամբ Մինաս Մինասյանը ծնունդով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից է։
Դատարանի որոշմամբ Մինաս Մինասյանը 13 օր կմնա կալանքի տակ։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի իրավապահ մարմինների հետ և դեսպանության դիվանագետները շուտով կտեսակցեն Մինաս Մինասյանի հետ։
Կարդացեք նաև