Իտալիայի Ֆաենցա քաղաքում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը, որտեղ Հայաստանն արդեն ոսկե մեդալի հավակնող մասնակից ունի: 48 կգ քաշային կարգում Հարություն Հովհաննիսյանը որակավորման փուլում բացահայտ առավելության է հասել ռուս մրցակցի նկատմամբ, քառորդ եզրափակչում կրկին 10:0 հաշվով հաղթեց Բելառուսին, իսկ կիսաեզրափակչում պարտության մատնելով ադրբեջանցի Ռամիկ Հեյբատովին՝ մտավ եզրափակիչ, որտեղ վաղը չեմպիոնի կոչման համար գոտեմարտելու է Մակեդոնիայի ներկայացուցիչ Բեսիր Ալիլիի հետ:
55 կգ քաշային կարգում Հայկ Աբրահամյանը սփոփիչ գոտեմարտում պայքարելու է բրոնզի համար գոտեմարտելու իրավունքի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ