Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Գրիգորյանը չի մասնակցել ՍԴ-ի աշխատակարգային քննարկմանը, որտեղ քննարկվել է Ռոբերտ Քոչարյանի դիմումը

Հունիս 21,2019 20:08

Այսօր Սահմանադրական դատարանից դուրս եկող ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարգավիճակով էր եկել դատարան, որպես ՍԴ նախագա՞հ, ի պատասխան, պարոն Գրիգորյանն ասաց, որ գործընկերների հետ քննարկումների մեջ է, երբ ամենը կվերջանա,բոլոր հարցերի պատասխանները կտա:

Վահե Գրիգորյանն ասաց, որ այս պահին սխալ է համարում որեւէ մեկնաբանություն անելը: Այն հարցին՝ ներկա եղե՞լ է աշխատակարգային քննարկմանը, պարոն Գրիգորյանն ասաց, որ աշխատակարգային քննարկմանը չի մասնակցել: Նշենք,որ այսօր Սահմանադրական դատարանը հաղորդագրություն էր տարածել, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործն ընդունել է քննության ու մերժել Յուրի Խաչատուրովի դիմումը: Հարցը քննարկվել է ՍԴ աշխատակարգային նիստում:

Վահե Գրիգորյանն ասաց, որ Հրայր Թովմասյանի հետ էլ քննարկումներ ունեցել եւ նրա կարծիքով դրանք կառուցողական են:

Հետաքրքրվեցին նաեւ ի՞նչ կարծիք ունի այն հարցի վերաբերյալ, որ այսօր, նրա գործընկերները աշխատակարգային քննարկման ժամանակ որոշել են վարույթ ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումը, պարոն Գրիգորյանն ի պատասխան ասաց, որ դատարանի որոշումն է եւ չի ցանկանում մեկնաբանել՝ նշելով՝ կհրապարակվի՝ կտեսնենք:

Հարցին՝ ճգնաժամի մե՞ջ է Սահմանադրական դատարանը, Վահե Գրիգորյանն ասաց, որ իր ասածներն ուժի մեջ են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930