Ջավախահայերը մեծ ոգեւորությամբ ընդունեցին Զարեհ Սինանյանի նշանակումը Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի պաշտոնին։
Վստահ ենք, որ Զարեհ Սինանյանը առավելագույն ջանքերը կգործադրի հայկական համայնքների հարցերի լուծման գործում։ Երկու տարի առաջ Սամցխե-Ջավախեթի այցով Զարեհ Սինանյանը ջերմ հետք թողեց մեր հիշողության մեջ։ Մենք ուրախ կլինենք կրկին տեսնել Զարեհ Սինանյանին Սամցխե-Ջավախեթիում։
Շնորհավորելով Զաևեհ Սինանյանին այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ, մենք համոզված ենք, որ նա կշարունակի եւ էլ ավելի կխորացնի եւ կամրապնդի հայ-վրացական եղբայրական հարաբերությունները։
Սամվել Պետրոսյան
Կարդացեք նաև
հասարակական-քաղաքական գործիչ, Ախալքալաքի Քաղաքային Ժողովի անդամ, Վրաստանի Խորհրդարանի նախկին պատգամավոր