Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցի ընթացքում հյուրընկալվել է ռուսական United Aircraft Corporation-ի տաղավարում:
Ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ նախագահը ծանոթացել է ցուցահանդեսում ներկայացված՝ ռուսական արտադրության օդանավերի ժամանակակից մոդելներին, նրանց հզորություններին ու տեխնիկական հնարավորություններին:
Ռուսական United Aircraft Corporation-ի գործունեության հիմնական ուղղություններն են քաղաքացիական և ռազմական նշանակության ավիացիոն տեխնիկայի արտադրությունը, շահագործումը, մոդեռնիզացիան, սպասարկումը և այլն:
United Aircraft Corporation-ը ներառում է շուրջ 30 ընկերություն և համարվում է միջազգային շուկայում խոշորներից մեկը: Նրա կազմի մեջ մտնող ընկերությունները տնօրինում են «Սու», «ՄիԳ», «Իլ», «Տու», «Յակ», ինչպես նաև SSJ, МС-2 հայտնի բրենդները:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ