Վերաքննիչ դատարանի մոտ ակցիա անելու կոնկրետ նպատակն է, որ աշխարհին ցույց տան, որ Քոչարյանը քաղբանտարկյալ ու հերոս չի, ինչպես ներկայացնում են Քոչարյանի աջակիցները: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի դեմ Վերաքննիչ դատարանի դիմաց ակցիա անող քաղաքացի Արթուր Մովսիսյանը:
«Մենք ցույց ենք տալիս, որ նա ընդամենը քրեական հանցագործ է և պետական դավաճան: Իսկ թե ընթացքում ինչեր են եղել, ինչ առճակատումներ են եղել, թե քոչարյանական թևի հետ, թե ներքին անհամաձայնություններ են եղել պահի տակ, դա ընդունելի է և նորմալ, քանի որ ակցիան ինքնաբուխ է: Այնտեղ կան տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, տարբեր մտածելակերպի տեր մարդիկ, կանայք կան, որ երկու կողմից էլ իրենց ոչ ադեկվատ են պահում»,- ասաց Արթուր Մովսիսյանը:
Այնուհետև խոսեց ակտիվիստ Հարութ Ֆարիշյանը, որն, անդրադառնալով Ջիվան Աբրահամյանին, ասաց, որ իր կարծիքով՝ Ջիվանը իրենց ընտրած ճանապարհը փորձում է տանել այլ ուղղությամբ, ինչը ինքը չի ողջունում:
Աբրահամյանն էլ, անդրադառնալով իրենից առաջ խոսող երեք ակտիվիստներին, ասաց, որ Արթուր Մովսիսյանին համարում է պայքարի մարդ ու պայքարի ընկեր: Սակայն նրա՝ Կառավարության մոտ գնալու հայտարարությունը լուրջ չի համարում: Մովսեսի խոսքերին անդրադառնալով՝ Ջիվան Աբրահամյանն ասաց, որ ոստիկանները կողմնապահ մոտեցում չեն ցույց տալիս:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Հարութ Ֆարիշյանին՝ Ջիվան Աբրահամյանն ասաց, որ առաջին օրը, երբ գնացել է դատարանի մոտ, այնտեղ կոնֆլիկտ է եղել, և ինքը խնդրել է իր տեսակետն ունեցող մարդկանց մոտենալ դատարանին:
«Եվ ուզել եմ ցույց տալ, որ Ռոբերտ Քոչարյանը, երբ մտնում է դատարան, միայն ծափ տվողները չեն, այս ամենը սկսվել է այդտեղից: Հարութի արածը համարում եմ կա՛մ անգրագիտություն, կա՛մ Քոչարյանի կողմից ուղղորդված գործողություն: Մենք կասկածներ ունենք այդ անձի շուրջ»,- ասաց Ջիվան Աբրահամյանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+» կայքում: