Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ-ն գործել է ոչ լեգիտիմ». «Իմ քայլի» պատգամավորի հայտարարությունը

Հունիս 21,2019 19:07

Քիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանն ուշագրավ հայտարարություն արեց լրագրողների հետ զրույցում:

Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը hայտարարել էր, որ «մտնում եմ Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը»: Սա հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել:

Այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք Աննա Կարապետյանից, նա պատասխանեցի, որ Սահմանադրությունում վիճելի է մեկնաբանությունը. «Վահե Գրիգորյանը արդեն պարզաբանել է, ես չեմ ուզում հիմա մեկնաբանել Գրիգորյանի հնչեցրած մտքերը»:

Հարցին՝ ձեզ համար անակնկա՞լ էր, որ նա ստանձնում է նաեւ ՍԴ նախագահի պարտականությունները՝ նա պատասխանեց, որ այդ պահին դահլիճում չի եղել. «Հետո, երբ լսեցի, այո, անակնկալ էր»:

Նա ասաց, որ ՍԴ անդամները հատուկ ընթացակարգով չեն դառնում դատավորներ, ընդամենը պետք է ամրագրվեր, որ սրանից հետո նրանք պետք է պաշտոնավարեն՝ իբրեւ ՍԴ դատավորներ. «Դուք տեսնում եք, որ բացակայում են այդ լուծումները, իմ լուծումների մասին ես հետո կասեմ»:

Հարցին՝ ձեզ համար հարց չի՞ առաջացել, թե ո՞վ է հիմա ի վերջո նստելու ՍԴ նախագահի աթոռին, նա պատասխանեց. «Այս պահին ո՞վ է նստած, գիտե՞ք: Ես տեղեկություն չունեմ: Ըստ ինձ, Վահե Գրիգորյանը նման հայտարարություն է արել ու գնացել է այնտեղ, լուծումները կտեսնենք, ժողովուրդ, շատ եք շտապում»:

Մեր դիտարկմանը, որ Արփինե Հովհաննիսյանը հանցակազմ է տեսնում Վահե Գրիգորյանի հայտարարությունում՝ նա պատասխանեց. «Ես հանցակազմ չեմ տեսնում»:

Մեր դիտարկմանը՝ վստահաբար, ՍԴ-ն չի կարող երկու նախագահ ունենալ, ո՞վ է նախագահը լինելու՝ նա պատասխանեց. «Վստահաբար, երկու նախագահ չի կարող ունենալ: ՍԴ նախագահը պետք է լինի դատավոր»:

Հարցին՝ ՍԴ-ն այսքան ժամանակ ապօրինի՞ է գործել՝ նա պատասխանեց՝ «ոչ լեգիտիմ»:

Հարցրեցին՝ այսինքն, ՍԴ որոշումներն առ ոչի՞նչ են ճանաչվելու՝ նա պատասխանեց, որ որոշումների մասով որոշում կլինի, երբ ՍԴ անդամ-ՍԴ դատավոր հարցը կգա եզրահանգման:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930